Գարիպովայի օգտին տրված ձայների գողությունը «անպատասխան չի մնա», ասել է Սերգեյ Լավրովը - Mediamax.am

4821 դիտում

Գարիպովայի օգտին տրված ձայների գողությունը «անպատասխան չի մնա», ասել է Սերգեյ Լավրովը


«Եվրատեսիլ» մրցույթի ռուսաստանյան մասնակից Դինա Գարիպովան
«Եվրատեսիլ» մրցույթի ռուսաստանյան մասնակից Դինա Գարիպովան

Լուսանկարը` http://www.eurovision.tv


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր «զայրացնող» է անվանել Ադրբեջանի քաղաքացիների կողմից «Եվրատեսիլ» մրցույթի ռուսաստանյան մասնակից Դինա Գարիպովայի օգտին տրված ձայների անհետացման փաստը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-ը, այսօր հանդես գալով Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մոսկվայում, ռուս նախարարը զգուշացրել է, որ «դա անպատասխան չի մնա»:

 

«Մեր մասնակցից 10 բալ գողանալու փաստը չի ուրախացնում առաջին հերթին այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպված այդ միջոցառումը: Մենք պայմանավորվել ենք Էլմար Մամեդյարովի հետ, որ նրանից հետո, երբ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը կպարզի սպառիչ բացատրություններ ստանալու օրինական ճանապարհները, մենք կհամաձայնեցնենք մեր համատեղ գործողությունները, որպեսզի այդ վիրավորական գործողությունն անպատասխան չմնա», ասել է Սերգեյ Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին