Արման Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար - Mediamax.am

Փետրվար 12, 2026
8111 դիտում

Արման Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար


Արման Սաղաթելյան
Արման Սաղաթելյան

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Արզումանյանն այսօր ազատվել է Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Ինչպես հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:

 

Արման Սաղաթելյանը 37 տարեկան է, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան եւ ԳԱԱ ասպիրանտուրան:

 

Ծառայել է ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունում, ապա աշխատել ՀՀ ՊՆ համակարգում: 2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է:

 

2011-2013թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն էր:

 

Քաղաքական գիտությունների թեկնածու է, մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների եւ ուսումնական ծրագրերի հեղինակ:

 

Պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:




Մեր ընտրանին