Գործիքներ Գյումրիի դպրոցի համար` Գիլանի եւ Այոմիի կանադացի երկրպագուի կողմից - Mediamax.am

exclusive
15605 դիտում

Գործիքներ Գյումրիի դպրոցի համար` Գիլանի եւ Այոմիի կանադացի երկրպագուի կողմից


Թիմ Իրվինգը եւ նրա հավաքած գործիքները:
Թիմ Իրվինգը եւ նրա հավաքած գործիքները:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

Ջոն Լորդի հիշատակին նվիրված գործիքը:
Ջոն Լորդի հիշատակին նվիրված գործիքը:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

Լուսանկարը` Թիվ Իրվինգ:

Թիմ Իրվինգի հավաքած գործիքները:
Թիմ Իրվինգի հավաքած գործիքները:

Լուսանկարը` Թիվ Իրվինգ:

Լուսանկարը` Թիվ Իրվինգ:

Shades of Sorrow խումբը:
Shades of Sorrow խումբը:

Լուսանկարը` Թիվ Իրվինգ:


Երեւան: Մեդիամաքս: Գյումրիի N 6 երաժշտական դպրոցը, որի նոր շենքը պատրաստ կլինի ս.թ. ամռանը, նոր գործիքների տպավորիչ հավաքածու կստանա Կանադայից:

Գյումրիի N 6 երաժշտական դպրոցի կառուցման նախագիծն համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը:

 

2011 թվականի հունվարին Կանադայում Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը կապ հաստատեց Իէն Գիլանի մենեջերի հետ եւ հայտնեց, որ ցանկանում է երաժշտական գործիքներ տրամադրել Գյումրիի դպրոցին: Թիմը նշել էր, որ մանկուց երկրպագում է Deep Puple-ին եւ Blach Sabbath-ին եւ իր համար մեծ պատիվ կլինի մասնակցել WhoCares նախագծին, որն իրականացնում են Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին:

 

Ջոն Լորդի հիշատակին նվիրված գործիքը:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

 

Երկու տարի շարունակ Թիմ Իրվինգը երաժշտական գործիքներ էր հավաքում Գյումրիի դպրոցի համար: Նա շատ ջանքեր գործադրեց անհրաժեշտ միջոցների հավաքագրման համար: 2012-ին նա համաձայնության եկավ Սլեշի (Guns'N'Roses-ի նախկին կիթառահարի) մենեջմենթի հետ, եւ Սլեշը նվիրաբերեց իր Gibson Les Paul ստորագրված կիթառը` աճուրդում վաճառելու նպատակով, որի հասույթը ուղղվելու էր երաժշտական գործիքների ձեռքբերմանը:

 

Սլեշի նվիրաբերած կիթառը:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

 

Թիմ Իրվինգի խնդրանքով աճուրդին վաճառելու համար իր կիթառը ստորագրեց նաեւ լեգենդար կանադացի ֆոլք երաժիշտ Valdy-ն:

 

Բացի այդ, Թիմ Իրվինգը Battle of the Bands (Խմբերի ճակատամարտ) համերգ կազմակերպեց, որին մասնակցեցին երիտասարդ խմբեր, որոնք ոգեշնչվել էին Հայաստանի համար Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի կողմից իրականացվող նախագծին միանալու հեռանկարով: Battle of the Bands համերգի հաղթող էր դարձել  Shades of Sorrow խումբը:

 

Shades of Sorrow խումբը:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

 

Բոլոր այդ ջանքերի շնորհիվ Թիմ Իրվինգը կարողացավ տպավորիչ քանակությամբ երաժշտական գործիքներ հավաքել Գյումրիի N 6 դպրոցի համար. 24 ջութակ, 12 ակուստիկ կիթառ, 12 ուկելելե, 4 ալթ-սաքսոֆոն, 4 շեփոր, 2 մանդոլինա, 2 ֆլեյտա,  Yamaha սինթեզատոր, Yamaha էլեկտրական դաշնամուր եւ այլն: 

 

Թիմ Իրվինգի հավաքած գործիքները:

Լուսանկարը` Թիմ Իրվինգ:

 

ՀՕՖ-ը աջակցություն կցուցաբերի գործիքները Հայաստան տեղափոխելու հարցում:

 

«Ես պարզապես ցնցված եմ նրանով, թե ինչ է արել Թիմ Իրվինգը հայ երեխաների համար: Ուղղակի անհավատալի է: Այս նախագծի հսկայական արժեքն այն է, որ այն միավորում է մարդկանց ամբողջ աշխարհով մեկ: Նախորդ տարվա ամռանը, տեղեկանալով Գյումրիի դպրոցի վերակառուցմանն ուղղված Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի ջանքերի մասին, Մարդիգյան ընտանիքը ԱՄՆ-ից որոշեց եռապատկել հավաքված գումարը, ինչը թույլ տվեց անմիջապես սկսել շինարարությունը: Թիմ Իրվինգն` իմանալով նախագծի մասին Ինտերնետի միջոցով, ըստ էության, լուծել է դպրոցը գործիքներով ապահովելու հարցը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թիմին բոլոր այն մարդկանց անունից, ովքեր արդեն 4 տարի ներգրավված են այս նախագծում», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին