Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացել է Lonely Planet երգի տեսահոլովակի պրեմիերան, որով Dorians-ը կներկայացնի Հայաստանը Շվեդիայում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Lonely Planet-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:
Տեսահոլովակը հասանելի է Dorians-ի Youtube պաշտոնական էջում.
Վարդան Զադոյանը, ով հանդիսանում է Dorians-ի կրեատիվ պրոդյուսերը, հանդես է եկել նաեւ որպես տեսահոլովակի ռեժիսոր: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է:
Lonely Planet երգի վերջանական տարբերակի համադրումը եւ մաստերինգը իրականացվել է Լոնդոնում ձայնային ինժեներներ Մայք Էքզեթերի (Mike Exeter) եւ Օսթին Քիլբուրնի (Austen Kilburn) կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: