5 հայեր ընդգրկվել են Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում - Mediamax.am

5191 դիտում

5 հայեր ընդգրկվել են Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում


Լուսանկարը` http://www.forbes.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հինգ հայեր ընդգրկվել են Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում, որն այսօր հրապարակվել է Forbes ամսագրի կողմից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ցուցակի 68-րդ եւ 69-րդ տեղերում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի համասեփականատերեր Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է $‌ 1500 մլն (2010թ.` $‌ 950 մլն):

 

71-րդ տեղում է «Ռոսգոսստրախ»-ի նախագահ Դանիլ Խաչատուրովը $‌ 1500 մլն կարողությամբ (2010թ.` $‌ 1 200 մլն):

 

73-րդ տեղում է «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը $‌ 1400 մլն կարողությամբ (2010թ.` $‌ 750 մլն):

 

180-րդ տեղում է «Տրոյկա Դիալոգ»-ի նախագահ Ռուբեն Վարդանյանը $‌ 500 մլն կարողությամբ (նախորդ տարի նրա անունը ներառված չէր Forbes-ի 200 ամենահարուստ գործարարների ցուցակում):

Մեր ընտրանին