Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մոսկվայի կենտրոնում սպանվել է հանցավոր աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանը` ավելի հայտնի Դեդ Հասան մականունով:
Ուժային կառույցներում «Ինտերֆաքսի» աղբյուրի տեղեկատվության համաձայն, հեղինակության վրա կրակել են ժամը 14:30-ի սահմաններում՝ «Կարետնիյ Դվոր» ռեստորանից դուրս գալուն պես:
Տուժողին տեղափոխել են Բոտկինի հիվանդանոց, որտեղ 75-ամյա Ասլան Ուսոյանը մահացել է:
Ամենայն հավանականությամբ, մարդասպանը կրակել է դիպուկահար հրացանով: Միջադեպի ժամանակ նաեւ մի կին է տուժել, նա ոտքի վնասվածք է ստացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: