Կայացել է Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը - Mediamax.am

8161 դիտում

Կայացել է Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը


Թարգմանիչ Արտաշես Էմինը
Թարգմանիչ Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը
Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը (ձախից)
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը (ձախից)

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին
Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին

Լուսանկարը` Մեդիամաքս:


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 6-ին Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ձմեռային այգում տեղի է ունեցել Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ:

Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» վեպը «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի առաջին գիրքն է: Այն ժամանակին արգելված է եղել` որպես անպարկեշտ գրականություն: 

 

Այս առիթով վեպի հայերեն տարբերակի հեղինակը Մեդիամաքս-ի հետ զրույցում բոլոր «կեղծ բարեպաշտներին» խորհուրդ է տվել պարզապես չընթերցել գիրքը:

 

«Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը չէ: Ընթերցողներն այն ընկալում են ոչ թե որպես վեպի հիմնական բովանդակություն, այլ որպես հավելազարդ, որը մեղմ նրբերանգ է հաղորդում վեպին»,-ասել է Զավեն Բոյաջյանը:

 

Նա ասել է, որ ավելի թունդ արձագանքների էր սպասում, բայց բոլոր ընթերցողները դրական են արտահայտվել: «Հայերենում դժվար է ստանալ գրական տեքստի եւ գռեհկաբանությունների այնպիսի օրգանական համակցություն, ինչպիսին Միլլերի մոտ է: Այդ առումով ջանքեր չեմ խնայել»,-ասել է թարգմանիչը:

 

Նշենք, որ ավելի վաղ այս տարի Մեդիամաքս-ն անդրադարձել այս խնդրին:

 

Մեդիամաքս-ի հետ զրույցում թարգմանիչ Արտաշես Էմինն ասել է, որ հայերենը ոչ մի խնդիր չունի էրոտիկ տերմինաբանության հետ: «Թարգմանությունը կարող է կոպիտ հնչել միայն տգետների համար: Լեզվի լավ իմացություն ունեցողները ոչ մի զարմանալի կամ անվայել բան չեն տեսնի գրքում», - ասել է նա:

 

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ ասել է, որ վեպի հայերեն թարգմանությունը մեծ դեր կունենա, որպեսզի հասարակության մեջ վերջ դրվի «կեղծ բարեպաշտությանն» ու «սուտ ամոթխածությանը»:

 

«Խեցգետնի արեւադարձ»-ը լույս է տեսել 500 օրինակ տպաքանակով եւ վաճառվում է Երեւանի բոլոր գրախանութներում` 5000-6000 դրամով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին