Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը - Mediamax.am

3015 դիտում

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր այցելել են կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի՝ հիմնանորոգումից հետո վերաբացված տուն-թանգարան:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ասել է, որ թանգարանի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով պետբյուջեից տրամադրվել է 29 մլն դրամ, եւս 14 մլն դրամ՝ հիմնական ցուցադրությունը կազմակերպելու եւ ցուցադրելու համար:

 

“Թանգարանը հիմնանորոգվել է 25 տարի ընդմիջումից հետո: Սա լավագույն նվերն է Սպենդիարյանի 140-ամյակին եւ թանգարանի հիմնադրման 45-ամյակին”,- ասել է թանգարանի տնօրենը:

 

Սպենդիարյանի տուն-թանգարանը ձեռք է բերել տարածաշրջանում միակ սենսորային վահանակը, որի միջոցով այցելուները կարող են լսել կոմպոզիտորի ստեղծագործությունները եւ էկրանի միջոցով ծանոթանալ տեսաձայնագրություններին:

 

Այցելուները կարող են ընտրել իրենց նախընտրելի ռոմանսները, կամերային եւ սիմֆոնիկ գործերը եւ ունկնդրել դրանք ականջակալների միջոցով: Բացի այդ, այցելուներին առաջարկվում է փորձել իրենց դիրիժորական կարողությունները “Ես դիրիժոր եմ” ինտերակտիվ խաղի միջոցով, որի գաղափարի հեղինակն է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

 

Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներին եւ հյուրերին ներկայացվեց նաեւ կոմպոզիտորի 140-ամյակին նվիրված “Հուշեր” գիրքը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին