Երեւան: Մեդիամաքս: Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։
Հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային՝ Ռուբեն Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության եւ խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջեւ։
Ստորեւ ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն տեքստը.
«Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով՝ փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետեւ տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որեւէ հնարավորություն չի եղել։ Ուստի, չնայած դատավորների դիմադրությանը, փաստաբանը չներկայացրեց որեւէ փաստարկ կամ հիմնավորում:
Իսկ ես խոսեցի շատ կարճ։ Չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին։ Բայց ես կարդացի մի կարեւոր բանաստեղծություն, որը կցանկանայի կարդալ նաեւ ձեզ համար․ ես այնտեղ երկու բանաստեղծություն եմ կարդացել։ Հիմա ուզում եմ դրանցից մեկը ներկայացնել ձեզ։ Ու այն ավելի շատ երեւի Հայաստանի՛ մասին է, քան այն վայրի, որտեղ ես գտնվում եմ։
Այս բանաստեղծությունը գրվել է 16-րդ դարի սկզբին, հեղինակը ադրբեջանցի գրող Ֆիզուլին է, ռուսերեն թարգմանությունը՝ Վլադիմիր Լուգովսկոյի.
Падишах золотой земли подкупает людей серебром,
Он готовит полки для захвата другой страны,
Сотней козней и хитростей он побеждает её,
Но и в этой стране нету радостей и тишины.
И в тот гибельный час, когда рок совершил поворот,
Гибнет сам падишах, и страна, и миллионы людей.
Посмотри: это я властелин, дервиш, сильный войсками слов.
Громоносное слово — источник победы моей.
Видишь, каждое слово моё — великан, что из истины силу берёт,
Если слово захочет, будут море и суша покорны ему.
И куда б я его ни послал, слову чужды почёт и казна;
Слово, взявши страну, никого не заточит в тюрьму.
Все стихии вселенной слово моё не сотрут,
Не раздавит его колесо вероломной судьбы.
Пусть властители мира мне не даруют благ;
У меня в голове есть корона скромной моей резьбы.
Я свободен во всём! Кто б ты ни был, слушатель мой,
Ты не должен за корку хлеба преходящего быть слугой (Մի կտոր անցողիկ հացի համար ծառա մի՛ եղիր).
Եվ անգամ բենզինի գնացքների համար: Ասել ու կրկնում եմ. պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետեւ, կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարեւաններ։
Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից՝ չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։
Դատին ասել ու երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել. Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա եւ կլինի։
Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել եւ ջնջել ոչ ոքի։ Եվ ես խորապես համոզված եմ դրանում։ Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ամեն մի ազգի ու կրոնի ներկայացուցիչների շիրիմներին եւ ներողություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա, եւ որ տեղի կունենա հենց հարգանքով՝ բոլորի ու միմյանց նկատմամբ։
Ես նաեւ ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որեւէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետեւ տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Եվ, ցավոք, նրանք չօգտագործեցին առիթը, չօգտվեցին դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից, որը թույլ կտար իսկապես երկարաժամկետ խաղաղության հիմք դնել։ Դրա փոխարեն նրանք կազմակերպեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, որեւէ մեկին որեւէ օգուտ չտվեց, եւ առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը։ Վստահ եմ»։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: