Երեւան: Մեդիամաքս: «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին «համալիր համագործակցություն» է առաջարկում ատոմային ոլորտում:
Այդ մասին ասվում է «Ռոսատոմ»-ի հաղորդագրության մեջ, որը տարածվել է Մոսկվայում կայացած պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման արդյունքներով:
««Ռոսատոմը» հայ գործընկերներին առաջարկում է համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորությամբ կայանների կառուցում եւ հարակից ծրագրերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի:
«Ռոսատոմի» ղեկավարը պատմել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքի մասին, մանրամասն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցին», - ասվում է հաղորդագրությունում:














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: