Մեկնարկել է «Փարաջանովը եւ նրա թանգարանը» մրցանակային թեստ-խաղը - Mediamax.am

Դեկտեմբեր 06, 2025
exclusive
101 դիտում

Մեկնարկել է «Փարաջանովը եւ նրա թանգարանը» մրցանակային թեստ-խաղը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի երկարամյա բարեկամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է 4 փուլից բաղկացած «Փարաջանովը եւ նրա թանգարանը» մրցանակային թեստ-խաղը:

Մրցանակային թեստ-խաղին կարելի է մասնակցել 2025թ. դեկտեմբերի 6-ից 2025թ. դեկտեմբերի 26-ը ներառյալ:

 

Առաջին թեստ-խաղին կարելի է մասնակցել այս հղումով.

 

https://quiz.mediamax.am/am/parajanov/318/parajanov 

 

Յուրաքանչյուր փուլում մասնակիցները կուտակում են միավորներ: Չորս թեստ-խաղի արդյունքում ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը կարժանանա գլխավոր մրցանակին՝ հանդիպում թանգարանի տնօրենի հետ, հատուկ անվանական էքսկուրսիա, թանգարանի հրատարակած «Փարաջանովի գեղադիտակը» գիրք- ալբոմը:

 

Բարձր միավորներ վաստակած այլ մասնակիցների համար նախատեսված են հետեւյալ մրցանակները. «Սերգեյ Փարաջանովը Յուրի Մեչիտովի լուսանկարներում և պատմություններում» գիրքը, Փարաջանովյան «Պատրաստված է բանտում» խաղաքարտերը: 

2025 թվականի մայիսին Մեդիամաքսը «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ Մատենադարանին նվիրված 4 փուլից բաղկացած մրցանակային թեստ-խաղ է անցկացրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին