Մեկ օր Մատենադարանում՝ որոնելով անցյալը եւ կերտելով ապագան - Mediamax.am

exclusive
286 դիտում

Մեկ օր Մատենադարանում՝ որոնելով անցյալը եւ կերտելով ապագան


Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Խզմալյանը
Արայիկ Խզմալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Մինասյանը եւ Միլենա Դալլաքյանը
Մարիամ Մինասյանը եւ Միլենա Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միլենա Դալլաքյանը
Միլենա Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Մինասյանը
Մարիամ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2025թ. հունիսի 14-ին «Ճանաչենք Մատենադարանը» թեստ-խաղի հաղթողները այցելել էին Մատենադարան: Թեստ-խաղը նախաձեռնել էր Մեդիամաքսը՝ Մատենադարանի երկարամյա բարեկամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ:

 

Չորս փուլից բաղկացած թեստ-խաղը մեկնարկել էր մայիսի 5-ին եւ ավարտվել մայիսի 30-ին: 246 գրանցված մասնակիցներից բոլոր 24 հարցերին ճիշտ էին պատասխանել Մարիամ Մինասյանը եւ Միլենա Դալլաքյանը: Եւս երեք մասնակից՝ Ալմաստ Մուրադյանը, Գայանե Բարխուդարյանը եւ Լիլիթ Վարդանյանը, ճիշտ էին պատասխանել 20 հարցի:

Արայիկ Խզմալյանը Արայիկ Խզմալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանդիպելով հաղթողների հետ, Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանն ասել է, որ Մատենադարանը ավելին է, քան թանգարան կամ գիտական կենտրոն։ 

 

«Հայերը գիտեն, թե ինչ է արեւադարձը, բայց չեն ճանաչում Մատենադարանը», - նկատել է նա՝ ընդգծելով, որ շատերը գիտեն Մատենադարանի անունը, բայց չգիտեն՝ իրականում ինչ է այն եւ ինչ արժեք ունի։ Արայիկ Խզմալյանի խոսքով, հատկապես երիտասարդների շրջանում այս բացը լրացնել է պետք։

 

Նա վստահ է, որ Մատենադարանը պետք է ազգային ինքնաճանաչման հանգույց դառնա։ 

 

Հանդիպումը վերածվեց երկխոսության՝ խոսեցին ձեռագրերի ընթերցման, միջնադարյան երաժշտության, մշակութային կրթության եւ մասնագիտական երազանքների մասին։ 

Միլենա Դալլաքյանը Միլենա Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միլենա Դալլաքյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի ուսանող է։ Վաղուց հետեւում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջին եւ թեստ-խաղի մասին հենց դրա միջոցով է տեղեկացել։

 

«Անցա հղումով, մասնակցեցի առաջին փուլին, հետո անհամբեր սպասում էի՝ երբ կլինի հաջորդը», - պատմել է նա։ 

 

Հարցերին պատասխանելու համար Միլենան հատուկ հետազոտական աշխատանք չի կատարել: 

Մարիամ Մինասյանը եւ Միլենա Դալլաքյանը Մարիամ Մինասյանը եւ Միլենա Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարողացա պատասխանել առանց լրացուցիչ նյութեր ուսումնասիրելու: Վստահ էի, որ հարցերին ճիշտ եմ պատասխանել, բայց երբ զանգեցին ու ասացին, որ հաղթել եմ, միեւնույն է, անակնկալի եկա», - խոստովանում է Միլենան: Մրցույթից առաջ էլ հաճախ է Մատենադարան այցելել՝ կամավոր աշխատելով, միջոցառումների մասնակցելով։

 

«Ինձ համար շատ հետաքրքիր էր հանդիպել Մատենադարանի տնօրենին նաեւ այն պատճառով, որ նա արվեստաբանության թեկնածու է, իսկ ես՝ ապագա արվեստաբան», - պատմում է Միլենա Դալլաքյանը:

 

Արայիկ Խզմալյանն էլ ասել է, որ 2020 թվականի պատերազմից հետո է որոշել թողնել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի պաշտոնը ու վերադառնալ Մատենադարան, որտեղ 2014-2018 թթ. աշխատել էր որպես տնօրենի խորհրդական:

 

«Եթե մենք մեր մասին լավ չմտածենք՝ իսկապես վտանգված ենք։ Մատենադարանը կարող է դառնալ այն վայրը, որը կօգնի հասարակությանը վերագտնել ինքնությունը», - ասել է Արայիկ Խզմալյանը:

Մարիամ Մինասյանը Մարիամ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ հաղթողը՝ Մարիամ Մինասյանը, երկու տարի պարբերաբար այցելում է Մատենադարան՝ լեզվաբանական ու երաժշտագիտական թեմաներով գիտաժողովների:

 

Մասնագիտությամբ վոկալիստ է, բայց կյանքի քարտեզը ավելի բազմաշերտ է։ 

 

«Սովորում եմ նաեւ Հայրենագիտության ակադեմիայում՝ հնդեվրոպաբանություն եմ ուսումնասիրում», - պատմել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մատենադարանը Մարիամին գրավում է ոչ միայն որպես գիտական կենտրոն, այլեւ կրթական տարածք։ «Եթե նորից հին հունարենի ու լատիներենի դասեր լինեն, հաստատ նորից կմասնակցեմ», - ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուրերը շրջեցին Մատենադարանի նորաստեղծ Միջնադարյան արվեստի եւ արհեստի լաբորատորիայում, որը միաժամանակ դասարան է, արհեստանոց, որտեղ այցելուն կերպարանափոխվում է միջնադարյան ճգնողի՝ թիկնոցով, ալքիմիկոսի գլխարկով ու խորհրդանշական վզնոցով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Սրահում կարող եք տեսնել, թե ինչպես են բույսերից եւ հանքանյութերից ստեղծվել միջնադարյան ձեռագրերում օգտագործված գույներն ու թանաքները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս փորձառությունը, թերեւս, մրցույթի ամենաշոշափելի պահն էր։ Տեսնել, շոշափել, զգալ, թե ինչպես է գիրք ծնվում, ինչպես է մշակույթը լույս տեսնում հողից, ջրից ու ժամանակից։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրը Մատենադարանում ավարտվեց այնտեղ, որտեղ ժամանակն ինքն իր հետ երկխոսում է՝ Ձեռագրերի վերականգման բաժնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենց այստեղ է, որ անցյալը բառացիորեն վերականգնվում է։ 

 

Իսկ օրվա գլխավոր խորհուրդը, երեւի, կարելի է այսպես ձեւակերպել. Մատենադարանը ոչ միայն պահպանում է պատմությունը, այլեւ դրա միջոցով օգնում է կերտել ներկան ու ապագան։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին