«Մոդեռնիզմի վերելք». Սպարտակ Կնտեխցյանի ստեղծագործական ժառանգությունը - Mediamax.am

Նոյեմբեր 25, 2025
153 դիտում

«Մոդեռնիզմի վերելք». Սպարտակ Կնտեխցյանի ստեղծագործական ժառանգությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Հայրապետյանը
Զարուհի Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղասի Կնտեխցյանը
Աղասի Կնտեխցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն Կարապետյանը
Արսեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Մոդեռնիզմի վերելք» ցուցահանդեսը, որը նոր դիտանկյունից ներկայացնում է Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության ձեւավորումն ու զարգացման փուլերը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոդեռնիզմի շրջանը կենտրոնանում է Սպարտակ Կնտեխցյանի մինչ այժմ լայն հանրությանը անհայտ աշխատանքների վրա։ Թանգարանի ցուցասրահում ներկայացված են երբեւէ չցուցադրված էսքիզներ եւ արխիվային նյութեր, որոնք բացահայտում են ճարտարապետի ստեղծագործական տրամաբանությունն ու նրա նախագծերի ժամանակագրական զարգացումը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը կազմակերպվել է Սպարտակ Կնտեխցյանի 100-ամյակի շրջանակում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի եւ Կնտեխցյանների ընտանիքի համագործակցությամբ։ Ներկայացված են բացառիկ նյութեր ընտանեկան արխիվից՝ կուրսային աշխատանքներից մինչեւ իրականացված եւ չիրականացված նախագծեր։

Զարուհի Հայրապետյանը Զարուհի Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը նշել է, որ այցելուն «կարող է տեսնել ճարտարապետի ձեռագրի զարգացումը՝ ուսանողից մինչեւ վաստակավոր մասնագետ»։

«Այս տարի նշում ենք հայրիկիս 100-ամյակը։ Նախ կազմակերպեցինք փոքր ցուցադրություն Ճարտարապետների պալատում, իսկ այստեղ ունենք ավելի մեծ էքսպոզիցիա՝ հիմնված մեր տան, Հայաստանի Ազգային արխիվի եւ թանգարանի նյութերի վրա», - ասել է ճարտարապետի որդի Աղասի Կնտեխցյանը։

Աղասի Կնտեխցյանը Աղասի Կնտեխցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանյան լճի մակույկակայանի 1965 թվականին արված նախագիծը առաջին անգամ է ցուցադրվում։ «Նախագիծը հաստատված էր, բայց չկառուցվեց տարբեր պատճառներով։ Հայրիկս չէր սիրում իր աշխատանանքներն առաջ «բրդել» եւ ամեն գնով հասնել դրանց կառուցմանը. նրան ավելի շատ դուր էր գալիս նախագծեր ստեղծել», - նշել է Աղասի Կնտեխցյանը։

Արսեն Կարապետյանը Արսեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագրին՝ նա տեղեկացրել է, որ առաջընթաց կա. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Համաձայնության ենք եկել սեփականատիրոջ հետ։ Մինչեւ տարեվերջ փաստաթղթերը փոխանցվելու են ԿԳՄՍ նախարարություն, եւ 2026-ին 

նախատեսում ենք սկսել վերականգնման աշխատանքները»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճարտարապետ Կարեն Բալյանն ասել է, որ Սպարտակ Կնտեխցյանը «60-ականների հոգեւոր արիստոկրատներից» էր եւ բացառիկ ստեղծագործող. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նա նման չէր ոչ մեկին։ «Մակույկակայանը» եւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը ստիլիստիկ անալոգներ չունեն»։

 

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսնկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին