Սպարտակ Կնտեխցյանի ժառանգությունը եւ ապագան կառուցելու փորձը - Mediamax.am

121 դիտում

Սպարտակ Կնտեխցյանի ժառանգությունը եւ ապագան կառուցելու փորձը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիկ Զուրաբյանը
Ալիկ Զուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղասի Կնտեխցյանը
Աղասի Կնտեխցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 12-ին Հայաստանի Ճարտարապետների պալատում ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հիշատակի երեկոն էր, որը միավորեց ոչ միայն ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին, այլեւ քաղաքի պատմությունն ու մշակույթը սիրող երեւանցիներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկոն երեք կարեւոր բաղադրիչ ուներ․ Սպարտակ Կնտեխցյանի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան, ցուցահանդեսը եւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի նախագծի մանրակերտի շնորհանդեսը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպարտակ Կնտեխցյանը ծնվել է 1924 թվականին Գյումրիում։ Նրա ծնունդը, ինչպես վավերագրական ֆիլմում է պատմվում, ընտանիքի համար անսպասելի խառնաշփոթ էր․

 

«Երբ Սպարտակը ծնվեց, տանը մութ էր։ Մանկաբարձուհին շփոթվել էր եւ ասել, թե աղջիկ է ծնվել։ Դա մի փոքր հիասթափեցրել էր Սպարտակի հորը։ Առավոտյան, երբ պարզվեց, որ տղա է, բոլորի ուրախությունը կրկնապատկվեց»։

Ալիկ Զուրաբյանը Ալիկ Զուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկոն վարում էր ճարտարապետ Ալիկ Զուրաբյանը։ Նրա խոսքերը փոխանցում էին այն տարիների մթնոլորտը, երբ երիտասարդ ճարտարապետները հանդիպում էին իրենց մեծ ուսուցչին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կնտեխցյանի ստեղծագործական ճանապարհը մեծ ներդրում ունի Երեւանի ճարտարապետական դիմագծում։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյանի» կայարանը, Հանրապետության հրապարակում գտնվող ցայտաղբյուրը, «Օվկիանոս» ձկան խանութը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպարտակ Կնտեխցյանի ոչ բոլոր աշխատանքներն են կյանքի կոչվել։ Նրա անավարտ նախագծերի թվում են Երեւանի նոր կենդանաբանական այգու, Սպիտակի կինոթատրոնի, Հոկտեմբերյան քաղաքի այգու եւ մի շարք այլ նախագծեր։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ նախագծերը գլխացավանք էին իշխանության համար։ Դրանք շատ բարձր գաղափարներ էին կրում։ Ես միշտ զայրանում էի, որ աշխարհը նրան չի ճանաչում», - ասել է Ալիկ Զուրաբյանը:

 

Այս հուշերը ոչ միայն Սպարտակ Կնտեխցյանի, այլեւ ամբողջ մի սերնդի մասին են, որը հավատում էր, որ ճարտարապետությունը կարող է փոխել աշխարհը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջոցառման ընթացքում ցուցադրված վավերագրական ֆիլմը ներկայացրեց Կնտեխցյանի կյանքի անհայտ դրվագները։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ պատմություններ լսել նրա համարձակ գաղափարների եւ չիրականացված նախագծերի մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկոյի ավարտին ցուցադրվեցին Սպարտակ Կնտեխցյանի հանրությանը քիչ հայտնի նախագծերը եւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մանրակերտը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճարտարապետի որդին՝ Աղասի Կնտեխցյանը, տեղեկացրեց, որ ամառային կինոդահլիճի ներկայիս սեփականատիրոջ հետ երկխոսություն է հաստատվել, որը կարող է դրական արդյունքի վերածվել:

Աղասի Կնտեխցյանը Աղասի Կնտեխցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղասի Կնտեխցյանը շեշտել է, որ առաջարկվող նախագիծը նախատեսում է դահլիճի ճարտարապետական տեսքի ամբողջական պահպանում: 

 

Միեւնույն ժամանակ, նշել է նա, միայն կինոդահլիճի գործառույթը այսօրվա պահանջներին չի բավարարում։ Նախագիծը նախատեսում է տարածքը վերածել բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը տարիներ շարունակ երեւանցիների մշակութային կյանքի կարեւոր վայր է եղել։ Դրա վերականգնումը ոչ միայն ճարտարապետական ժառանգության պահպանում, այլեւ քաղաքի մշակութային կյանքին նոր շունչ հաղորդելու հնարավորություն կլինի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախագիծը թույլ է տալիս համադրել անցյալի արժեքներն ու ժամանակակից պահանջները՝ առանց կորցնելու պատմական ինքնությունը։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին