«Ռուբեն Վարդանյանը հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը» - Mediamax.am

Նոյեմբեր 25, 2025
119 դիտում

«Ռուբեն Վարդանյանը հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, IMAGINE կազմակերպության համահիմնադիր, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանն ասել է, որ Բաքվում Ռուբեն Վարդանյանի «բանտարկությունը զուտ անձնական անարդարություն չէ»։

«Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները խախտել են, ազատությունից՝ զրկել։ Բայց նրա ոգին բանտարկել չեն կարող։ Նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր կիսում են նրա խիզախությունն ու համոզմունքները»,- ասել է Փոլմանը: 

 

«Արժեքները, որոնք նա դավանում է, այսօր, հենց այստեղ, խոսում են մեզնից յուրաքանչյուրի միջոցով։ Ռուբենին ճանաչելով՝ ճանաչում ենք բարոյական բացառիկ մի պարզություն, ճանաչում ենք մի մարդու, որը կառուցել է այնտեղ, որտեղ ուրիշները կասկածել են, որը տեսել է հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշները տեսել են ռիսկեր։ Նա ստեղծել է հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք պետք է որ չլինեին, հիմնել է դպրոցներ մյուսների համար անհեռանկարային վայրերում, և կառուցել վստահության կամուրջներ բաժանարար գծերի վրա, որոնք շատերը համարում էին անհաղթահարելի։ Նա տեսնում էր մարդկանց ու վայրեր, որոնց աշխարհն անտեսել էր: «Ավրորա» մրցանակի միջոցով Ռուբենն օգնել է պատվել նրանց, ովքեր ամեն ինչ վտանգել են հանուն ուրիշների արժանապատիվ կյանքի։

 

Նա մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը, և որ բարոյական խիզախությունը հաճախ ունենում է ծանր գին», - ասել է Փոլ Փոլմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին