Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաեւ հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը եւ հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչեւ 18։00։
Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: