Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Արցախը եղել է, կա եւ կլինի»։
Ռուբեն Վարդանյանի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ավագ որդու հետ հեռախոսազրույցում Ռուբեն Վարդանյանը խնդրել է կիսվել իր երեք մտքերով.
1. Արցախը եղել է, կա եւ կլինի։
2. Հավատացեք ձեզ՝ որպես Աստծո մասնիկի, հավատացեք բարուն եւ լույսին։
3. Իսկական հերոսը նա է, ով կարող է հույս վառել այնտեղ, որտեղ այն այլեւս չկա, ով սատար է կանգնում ուրիշներին, երբ նրանք կորցրել են հավատքը։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: