Մայր Աթոռ. Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման - Mediamax.am

Հոկտեմբեր 30, 2025
440 դիտում

Մայր Աթոռ. Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսեւորումներով։ 

 

Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետեւանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի եւ Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգեւոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգեւորականների նկատմամբ։

 

Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգեւոր որեւէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր  իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետեւանքների վերացմանը, հավատացյալների հոգեւոր-կանոնական կյանքի պաշտպանությանը եւ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ 

 

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը եւ անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին