Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի նախագծին՝ հունվարի 27-ը «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր» սահմանելու մասին:
Որպես հիմնավորում նշվել է, որ չկա հատուկ օր, որը նվիրված կլինի բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ այլ անձանց հիշատակը հարգելուն եւ մեծարելուն։
«Մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման, կամ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։
Նախագծի ընդունմամբ հունվարի 27-ը կհռչակվի հիշատակի եւ խոնարհումի օր, երբ կհարգվի բոլոր ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքի համար ընկածների հիշատակը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: