Փաշինյանը եւ Լեւոն XIV-ը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության հարցը - Mediamax.am

Մարտ 05, 2026
1513 դիտում

Փաշինյանը եւ Լեւոն XIV-ը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության հարցը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լեւոն XIV-ի հետ։

«Նորին Սրբությունը ընդգծել է Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջեւ հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարեւորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։

 

Վարչապետ Փաշինյանը հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Լեւոն XIV-րդի Պապի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջեւ սերտ երկխոսության ավանդույթը, ինչպես նաեւ Հայաստանի համար կարեւոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետեւողական ուշադրությունը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության եւ կայունության նոր փուլի սկիզբ։

 

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ Հայաստանի եւ տարածաշրջանի բարգավաճման ու կայուն զարգացման»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին