Ամփոփվել են Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված թեստ-խաղի արդյունքները - Mediamax.am

Հոկտեմբեր 14, 2025
113 դիտում

Ամփոփվել են Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված թեստ-խաղի արդյունքները


Լուսանկարը`


Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված թեստ-խաղի արդյունքները:

 

Թեստ-խաղը դիտվել է 1 073 անգամ եւ ունեցել է 74 մասնակից, որոնցից գրանցվել են 32-ը:

 

Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել 8 գրանցված մասնակից՝ Լիլիթ Թումանյանը, Մարիամ Մինասյանը, Անահիտ Հակոբջանյանը, Քրիստինե Հակոբյանը, Նոյեմի Անդրեասյանը, Սիրանուշ Գեւորգյանը, Հովհաննես Հայրապետյանը եւ Լուսինե Վարդանյանը:

 

Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Նոյեմի Անդրեասյանը` նա կստանա «Կոմիտաս վարդապետ» գիրք-ալբոմը:

 

Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

 

***

 

Ե՞րբ է նշվում Սուրբ Թարգմանչաց տոնը․

 

Խաչվերաց տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը 

 

Նշվածներից ի՞նչը չի խորհրդանշում Սուրբ Թարգմանչաց տոնը․

 

Հայկական գրատպությունը 

 

Որտեղի՞ց էր վերցված Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը․

 

Սողոմոնի «Առակաց» գրքից 

 

Նշվածներից ո՞վ հայերեն թարգմանված առաջին գրքի՝ Աստվածաշնչի թարգմանիչներից չէ․

 

Փավստոս Բուզանդ 

 

Բարձր որակի և արժանիքների համար ինչպե՞ս է անվանվել Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը․

 

Թարգմանությունների թագուհի 

 

Սուրբ Թարգմանչաց տոնին ընդունված է ուխտագնացություն անել դեպի․

 

Մեսրոպ Մաշտոցի շիրիմին 

 

Քանի՞ Տաղավար տոն ունի Հայ Առաքելական եկեղեցին․

 

 

Նշվածներից ո՞րը Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից չէ․

 

Բուն Բարեկենդան 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին