Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են Shazam ծրագրին նվիրված մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղը դիտվել է 845 անգամ եւ ունեցել է 32 մասնակից, որոնցից գրանցվել են 7-ը:
Գրանցված մասնակիցներից բոլոր հարցերին ճիշտ էր պատասխանել երեք մասնակից՝ Մանավազդ Մկրտչյանը, Նարեկ Չիլինգարյանը եւ Քրիստինե Հակոբյանը:
Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Նարեկ Չիլինգարյանը` նա կստանա «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը:
Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:
****
Ո՞ր երկրում է ստեղծվել Shazam-ը
Միացյալ Թագավորություն
Ինչպե՞ս էր Shazam-ն կոչվում ամենասկզբում
2580
Մինչև սմարթֆոնների կիրառումը՝ ինչպե՞ս էին մարդիկ օգտվում Shazam-ից
Զանգահարում էին հատուկ համարով, հեռախոսը պահում երաժշտության աղբյուրի մոտ և որոնվող երգի անվանումը ստանում SMS-ի միջոցով
Ո՞ր ընկերությունը 2018 թվականին գնեց Shazam-ը
Apple
Ինչպե՞ս է Shazam-ը ճանաչում երգը
Համադրելով աուդիո տվյալներն իր տվյալների բազայի հետ
Կարո՞ղ է Shazam-ն աշխատել օֆլայն
Այո, այն ձայնագրում է երաժշտությունն ու նույնականացնում ինտերնետին միանալուց հետո
Գործարկումից ի վեր քանի՞ երգի ճանաչման շեմն է հաղթահարել Shazam-ը
Ավելի քան 100 մլրդ
Ո՞ր արտիստն է 2015 թվականին Shazam-ում որոնումներով առաջինը հատել 100 միլիոնի շեմը
David Guetta
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: