«Գրկած պահել» Արցախից բերած հիշողությունները. Գաբրիել Գեւինի գրքի քննարկումը - Mediamax.am

Սեպտեմբեր 19, 2025
104 դիտում

«Գրկած պահել» Արցախից բերած հիշողությունները. Գաբրիել Գեւինի գրքի քննարկումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Ղուլյանը
Աշոտ Ղուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Ղուլյանը
Աշոտ Ղուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2023թ. սեպտեմբերի 19-ի արցախյան պատերազմի եւ Արցախի հայաթափման երկրորդ տարելիցին ընդառաջ տեղի է ունեցել բրիտանացի լրագրող, Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես-քննարկումը: 

 

Գիրքը հրատարակել է Մեդիամաքս մեդիա ընկերությունը`«Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան եւ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:  

 

Թարգմանիչը Մարիա Սադոյանն է, խմբագիրը՝ Նունիկ Ավետիսյանը: 

 

Դրանում հեղինակն ականատեսի աչքով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափումը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Քննարկմանը մասնակցել են Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն ու Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի նախկին արտգործնախարար Աշոտ Ղուլյանը: Քննարկումը վարել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:  

 

Գիրքը հայերենով հրատարակելու որոշումը 

 

Արա Թադեւոսյան

 

2024թ. դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն ստացանք այն մասին, որ Լոնդոնում լույս է տեսնելու Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը: Լուրը Մեդիամաքսի կայքում տեղադրելուց երկու ժամ անց շնորհակալական նամակ ստացա հեղինակից, եւ որոշեցինք զրուցել գրքի մասին: Արդյունքում 2025թ. հունվարի առաջին օրերին հրապարակվեց իմ եւ Գաբրիել Գեւինի զրույցը: Դրանից հետո արդեն որոշել էի, որ ձեռք ենք բերելու գիրքը հայերեն թարգմանելու եւ հրատարակելու իրավունքը: Դեռ չէի հասցրել կարդալ այն, բայց ինչ-որ ներքին զգացում ունեի, որ դա պետք է անել: 

 

«Գրկած պահել» Արցախից բերած հիշողությունները

 

Աշոտ Ղուլյան 

 

Այսօր երկակի զգացում ունեմ: Չէի ցանկանա, որ այսպիսի գիրք գրվեր, կարդայինք այն եւ քննարկեինք, բայց պետք է ընդունենք՝ այս իրականությունն արդեն բոլորիս կյանքի մաս է: 

 

Մենք բախվել ենք եւ դեռ բախվում ենք աղետալի իրադարձությունների, որոնց մասին օտարազգի հեղինակի տպավորություններն արժեքավոր են թեկուզ այն իմաստով, որ առնչվում են հազարավոր մարդկանց ճակատագրերի: Գրքում մեր բազմաթիվ հայրենակիցների անցած ողբերգական ճանապարհն է, որի մասին շատ դժվար է խոսել նույնիսկ այսօր՝ երկու տարի անց: 

Աշոտ Ղուլյանը Աշոտ Ղուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ՝ այս եւ նման գրքերը մեր աղետալի ժամանակահատվածն ամփոփելու միջոց են: Արդյունքում, շատ հաճախ ինքդ քեզ հարց ես տալիս՝ «իսկ ամեն ինչ ճի՞շտ ենք արել»: Պատասխանը՝ եթե իրավիճակն այսպիսին է, ուրեմն՝ սխալներ շատ են եղել: Հեղինակն այդ սխալների առանցքում դնում է միջազգային կառույցները, դրանց անտարբերությունն ու լռությունը, բայց կարծում եմ՝ սխալները բոլոր կողմերից էին, ու դրանց հետեւանքը տեսնում ենք այսօր: 

 

Գիրքը կարդալիս հասկացա, որ լինելով շրջափակված Արցախում, մենք շատ բան բաց ենք թողել: Բլոկադան միայն սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասը չէ, դա նաեւ տեղեկատվական շրջափակում է, քանի որ միշտ չէ, որ համացանցը, հեռախոսը կամ հեռուստացույցը հասանելի են:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկապես գնահատում եմ հեղինակի անդրադարձն այս իրադարձություններին: Այսօր մենք ունենք ականատեսների բազմաթիվ հիշողություններ, որոնք արձանագրել է պետք: Հոգեբանորեն վերականգնվելու համար երկու տարին շատ կարճ ժամանակահատված է, շատ արցախցիներ դեռ պատրաստ չեն խոսել տեղի ունեցածի մասին փաստերով՝ զսպելով էմոցիաները: Բայց վստահ եմ՝ մեր հայրենակիցներն իրենց հետ փոքր հայրենիքից բերել են հարյուրավոր հիշողություններ: Ուզում եմ հավատալ, որ կկարողանանք արձանագրել դրանք, գրկած պահել եւ ճիշտ օգտագործել հայրենիք վերադառնալու ժամանակ: 

 

Կարեն Միրզոյան 

 

Գաբրիել Գեւինի գիրքը կարդալիս հնարավոր չէ չնկատել, որ այլազգի լինելով, հեղինակն անտարբեր չէ տեղի ունեցողի նկատմամբ: Նա նույնպես վերապրում է այն ահռելի ցավը, որի ականատեսն է եղել: 

Կարեն Միրզոյանը Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արցախում տեղի ունեցածից երկու տարի անց այս իրադարձությունների մասին հայերենով լույս է տեսել վերլուծական հոդվածների երկու ժողովածու միայն: Հույս ունեմ, որ Գաբրիել Գեւինի գրքից հետո կլինեն նաեւ հայ հեղինակներ, որոնք կսկսեն պատմել, խոսել տեղի ունեցածի մասին: Պետք չէ միայն վերլուծություններ անել, պետք է նաեւ արձանագրել եւ վավերագրել: 

 

Աշոտ Ղուլյան

 

Եթե դիտարկենք տեղեկատվական դաշտում տարվող աշխատանքը, միանշանակ, առավել լսելի դառնալու համար կարող էինք ավելին անել: 

Աշոտ Ղուլյանը Աշոտ Ղուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք պետք է հիշենք եւ դաս քաղենք 2020թ. տեղեկատվական պատերազմում ունեցած խոցելիությունից: Արձանագրենք, որ երբեմն պատերազմի մասին առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանում էինք հակառակորդից: Այստեղ չեմ ուզում հիշել այն կլիշեներն ու սուտ կարգախոսները, որոնք շրջանառության մեջ դրվեցին պատերազմի հենց առաջին օրերից: 

 

Կարեն Միրզոյան 

 

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախ մեկնած եւ տեղեկատվություն հասցնող մարդիկ իսկապես հսկայական աշխատանք են կատարել: Նկուղներում՝ ռմբակոծության տակ, նրանք կարողանում էին պահպանել կապն արտաքին աշխարհի հետ: Դա նույնքան կարեւոր աշխատանք էր, որքան կռիվը դիրքերում: 

Երբ ասում ենք, որ 2020թ.-ին տեղեկատվական դաշտում բացթողումներ ունեցանք, խոսքը ոչ թե տեղում աշխատող մարդկանց մասին է, այլ՝ ընդհանուր մթնոլորտի: 

 

Մշտապես տրվող հարցը՝ ի՞նչ անել 

 

Կարեն Միրզոյան

 

Այս հարցի պատասխանը տվել է դեռ Խրիմյան Հայրիկը՝ մեզ պետք է երկաթյա շերեփ: Որպես ազգ՝ վերջին տարիների փորձությունները մեզ պետք է սթափեցնեն: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ հույս պետք է դնենք ոչ թե այս կամ այն գերտերության,  քաղաքական ուժի վրա, այլ՝ ինքներս մեր:

Կարեն Միրզոյանը Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետք է պատրաստ լինել շատ աշխատել, նվիրվել մեր իղձերին, գաղափարներին եւ ձերբազատվել պատրանքից, թե որեւէ կախարդական ուժ գալու եւ լուծելու է մեր խնդիրները: 

 

Աշոտ Ղուլյան

 

Արցախցի ամեն ընտանիք միշտ հիշելու է իր կյանքի ամենաողբերգական օրերը: Ի՞նչ անել այսօր, կարծում եմ՝ պետք է ունենալ այլ իրավիճակ: Ոչ այնպիսին, երբ 120 հազար արցախցիների տեղահանումից հետո չկա որեւէ հիշատակի օր կամ միջոցառում: Ոչ այնպիսին, երբ չի հիշատակվում 200-ից ավելի երիտասարդի զոհաբերությունը, որոնք իրենց կյանքը տվեցին, որպեսզի այդ հազարավոր մարդիկ կարողանան դուրս գալ Արցախից: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը հնարավոր է գնել առցանց, ինչպես նաեւ՝ «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին