Սեպտեմբերի 20-21-ի արշավները. Վերելք Դիմաց եւ երեք բազեների արահետ - Mediamax.am

66 դիտում

Սեպտեմբերի 20-21-ի արշավները. Վերելք Դիմաց եւ երեք բազեների արահետ


Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` ArmLand


Մեդիամաքսն առանձնացրել է սեպտեմբերի 20-21-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: 

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Սեպտեմբերի 20 (շաբաթ)

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ 

 

Սեպտեմբերի 20-ին ակումբն իրականացնելու է արշավ դեպի Թաքնված ջրվեժ եւ վերելք Դիմաց լեռ (2360 մ): Քայլել սկսելու եք Հաղարծին վանական համալիրից: 

Լուսանկարը` «Խարույկ»

Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ։ 

 

Մանրամասները՝ հղումով

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. Արշավ Բուժականի անտառ եւ Air Fest 

 

Սեպտեմբերի 20-ին 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ ակումբը մեկնում է Կոտայքի մարզ՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին ծվարած Բուժական գյուղ։ Այստեղից անտառային արահետներով կհասնեք անտառում քողարկված Թեղենյաց վանական համալիր։ Արշավից հետո կուղեւորվեք Եղվարդ՝ մասնակցելու Air Fest փառատոնին: Երթուղու երկարությունը 5 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Armenian Geographic արշավական ակումբ. Երեք բազեների արահետ 

 

Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել քայլարշավի Երեք բազեների արահետով: Այն Դիլիջան ազգային պարկում է՝ Հովք գյուղի մոտակայքում: Հենց այստեղից քայլելու եք դեպի Իջեւանի լեռներ: Երթուղին շրջանցում է Ապակեքար լեռը եւ Հովք լեռան ժայռոտ պատի տակով տանում դեպի արահետ: 

Լուսանկարը` ArmGeo

Ճանապարհի մի կողմում լինելու են Իջեւանի լեռները, մյուս կողմում՝ Աղստեւի հովիտը։ Արշավն ավարտվելու է Հաղարծին գյուղում։ Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

Սեպտեմբերի 21 (կիրակի)

 

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ. Տիրինկատար եւ վիշապաքարեր

 

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, «4 գագաթ» լեռնային ակումբը հրավիրում է վերելք կատարել Տիրինկատար լեռ, որն Արագած լեռնազանգվածի գագաթներից է։ Ճանապարհին կտեսնեք 11-րդ դարի հզոր կառույցներից մեկը՝ Ամբերդ ամրոցը, ինչպես նաեւ 2012թ.-ի ընթացքում պեղված` Տիրինկատար հնավայրի տարածքում գտնվող 12 վիշապաքարերի մի մասը։ Արշավին կարող են մասնակցել արշավային փորձ ունեցող երեխաները։ Երթուղու երկարությունը 20 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ: 

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Արշավ Դիլիջանից Հաղարծին 

 

Այս կիրակի ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ քայլելու Դիլիջանից Հաղարծին վանական համալիր։ 

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Ողջ արշավի ընթացքում կվայելեք տավուշյան բնապատկերները, իսկ վերջում կբացահայտեք միջնադարյան մշակութային ժառանգության գոհարներից Հաղարծին վանական համալիրը։ Երթուղու երկարությունը 14 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Արագածի Հյուսիսային իրական գագաթ 

 

Սեպտեմբերի 21-ին ակումբը քայլելու է դեպի ՀՀ ամենաբարձր կետը՝ քառագագաթ Արագածի հյուսիսային իրական գագաթը, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Արարատ, Արա լեռ, Ծաղկունյաց եւ Թեղենյաց լեռնաշղթաներ։ Արշավը սկսվելու է Գեղարոտի կիրճից։

Լուսանկարը` ArmLand

Երթուղու երկարությունը 12կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1200մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին