Սիրիայի հարցում ՄԱԿ-ը դեռեւս ունակ չէ հստակ գործողություններ ձեռնարկել, Մեդիամաքս-ին ասել է Բան Կի Մունը - Mediamax.am

exclusive
2552 դիտում

Սիրիայի հարցում ՄԱԿ-ը դեռեւս ունակ չէ հստակ գործողություններ ձեռնարկել, Մեդիամաքս-ին ասել է Բան Կի Մունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը

Լուսանկարը` http://ipolitics_assets.s3.amazonaws.com


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Մեդիամաքս-ին պատմել է Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանից իր ակնկալիքների մասին:

Զարգացող ու անցումային տնտեսությամբ երկրներից Նյու-Յորք ժամանած լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում, պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին, Բան Կի Մունն ասել է.

 

«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանն անց է կացվում ճգնաժամային մի այնպիսի ժամանակաշրջանում, որին մենք երբեւէ ականատես չենք եղել: Ճգնաժամերը շարունակվում են եւ առնչվում են բոլոր երկրներին: Մենք կրկին բախվում ենք անհանդուրժողականության, տնտեսական ճգնաժամի, տարածաշրջանային հիմնախնդիրներին: Այդ ամենը հաշվի առնելով, Գլխավոր  Ասամբլեայի այս նստաշրջանից հետո ակնկալում եմ տեսնել հավաքական ջանքեր եւ գործողություններ անդամ երկրների առաջնորդների կողմից՝ ուղղված այս խնդիրների լուծմանը»:

 

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ անպատասխանատու է պարզապես «կողքից դիտել», թե ինչ է կատարվում այդ երկրում: Միաժամանակ, նա նկատել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռեւս ունակ չէ հստակ գործողություններ ձեռնարկել, քանի որ Խորհրդի մշտական անդամները դեռեւս չեն կարողանում ընդհանուր դիրքորոշման հանգել սիրիական ճգնաժամի շուրջ:  

 

«Ուստի տվյալ պահին մենք չենք կարող ակնկալել ավելին»,- Մեդիամաքս-ին ասել է Բան Կի Մունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին