Երեւան: Մեդիամաքս: Թենիսի 37-ամյա հայ վետերան Սարգիս Սարգսյանը դարձել է լատվիացի թենիսիստ Էռնեստ Գուլբիսի մարզիչը, ով Թենիսի միջազգային ասոցիացիայի (ATP) վարկանիշում զբաղեցնում է 30-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով Tennis.com-ը, Սարգիս Սարգսյանը խաղացել է Կրեմլի գավաթի եւ Սանկտ-Պետերբուրգի առաջնության եզրափակիչներում: Թենիսի միջազգային ասոցիացիայի վարկանիշում նրա ամենաբարձր դիրքը եղել է 38-րդ հորիզոնականը:
Նախկինում Սարգիս Սարգսյանը մարզչական աշխատանքի փորձ չի ունեցել: