Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 12-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Ճարտարապետների պալատում տեղի կունենա ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանի 100-ամյակին նվիրված երեկոն:
Այն կվարի ճարտարապետ Ալիկ Զուրաբյանը: Մուտքն ազատ է:
Երեկոյի ընթացքում կցուցադրվեն լայն հանրությանը քիչ հայտնի նախագծերը, քննարկումներ կծավալվեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագրի մասին, կցուցադրվի Սպարտակ Կնտեխցյանի մասին վավերագրական ֆիլմը:
Սպարտակ Կնտեխցյանը ծնվել է 1924 թվականին Լենինականում:
Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից է, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ:
Հայտնի աշխատանքներն են`
- Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյանի» կայարանը;
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի
- Հանրապետության հրապարակում գտնվող ցայտաղբյուրը
- «Օվկիանոս» ձկան խանութը;
- Երիտասարդական կենտրոնը Կոնգոյում:
Մահացել է 1996 թվականին Երեւանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: