EUMA-ն Գորիսում քննարկում է անցկացրել համայնքների եւ քաղհասարակության հետ - Mediamax.am

234 դիտում

EUMA-ն Գորիսում քննարկում է անցկացրել համայնքների եւ քաղհասարակության հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) անդամներն օգոստոսի 26-ին Գորիսում քննարկում են անցկացրել տեղական համայնքների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում Եվրամիության Պատվիրակությունից հայտնել են, որ քննարկումը «նշանակալի քայլ էր Սյունիքի մարզի համայնքների հետ երկխոսության եւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»:

 

«Քննարկումը մասնակիցներին հնարավորություն տվեց ավելին իմանալ առաքելության լիազորությունների եւ Գորիսում իրականացվող գործունեության մասին: Այն նաեւ հարթակ տրամադրեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գենդերային եւ մարդու իրավունքների ոլորտներում իրենց գործունեությունը ներկայացնելու, տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մասին տեսակետներ հայտնելու համար:

 

EUMA-ն կշարունակի ջանքերը քաղաքացիական հասարակությանը ներգրավելու ուղղությամբ եւ քննարկումներ կնախաձեռնի իր գործունեության այլ վայրերում», - ասված է հաղորդագրության մեջ:

 

EUMA-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, այն նաեւ 6 կայան ունի Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում, Կապանում, Գորիսում եւ Իջեւանում:

 

Մեդիամաքսը նշում է, որ EUMA-ն Հայաստանում տեղակայվել է 2023 թվականին փետրվարին՝ ունենալով 100 դիտորդ: 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում էին կայացրել առաքելության կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ:

 

Ս.թ. հունվարի 30-ին ԵՄ որոշեց EUMA-ի մանդատը երկարացնել երկու տարով՝ մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին