Fitch-ի գնահատմամբ, ՀՀ կառավարության կայունությունը վտանգված չէ - Mediamax.am

220 դիտում

Fitch-ի գնահատմամբ, ՀՀ կառավարության կայունությունը վտանգված չէ


Լուսանկարը` Vincent Rowell


Երեւան: Մեդիամաքս: Fitch Ratings-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ:

 

Տնտեսական ցուցանիշների վերլուծությունից բացի, միջազգային վարկանիշային գործակալությունը անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերին:

 

«2025 թվականի հունիսին Հայաստանի կառավարությունը հայտնեց պետական հեղաշրջում կազմակերպելու դավադրության բացահայտման մասին՝ ձերբակալելով եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների եւ ազդեցիկ բիզնեսմենի, որի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունն այնուհետեւ ազգայնացվեց: Fitch-ի գնահատմամբ, կառավարության կայունությունը վտանգված չէ:

 

2025 թվականի մարտին Ադրբեջանը եւ Հայաստանը հայտնել են խաղաղ համաձայնագրի ձեռքբերման մասին, թեեւ դրա բովանդակությունը եւ ստորագրման ժամկետները անորոշ են մնում: Fitch-ի գնահատմամբ, ռազմական հակամարտության վերսկսումն այս պահին քիչ հավանական է»,- նշված է զեկույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին