Երեւան: Մեդիամաքս: Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հուլիսի 12-ին, 14-ին եւ 15-ին նախատեսված աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի կատարումները չեն կայանա:
Փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Վերջին օրերին հայտնի դարձավ, որ արտիստը հոսպիտալացվել է՝ երկարատեւ հյուրախաղերից հետո գերհոգնածության պատճառով, եւ բժիշկները նրա համար առաջիկայում անցանկալի են գնահատվել հեռավոր ուղեւորությունները։
Այդուհանդերձ, «Մարթա Արգերիխ եւ ընկերներ» համերգային ծրագիրն ուժի մեջ է, քանի որ նրա ընկերներից Իդո Բար Շայը եւ Հոնգհայեկ Լիմը հանդես են գալու Կապան ֆեստին։
Մարթա Արգերիխն իր ընկերոջը՝ փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սեւակ Ավանեսյանին, որի հրավերն ընդունելով՝ պատրաստվում էր այցելել Կապան, փոխանցել է, որ ցավում է ստեղծված իրավիճակի համար, հայցում է հանդիսատեսի ներողամտությունն ու խոստանում առաջիկայում այցելել Հայաստան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդես գալ նախատեսված ելույթներով»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: