Մեդիամաքսն առանձնացրել է հուլիսի 5-6 առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Հուլիսի 5-6 (շաբաթ-կիրակի)
ArmLand արշավական ակումբ. Վերելք Խուստուփ լեռ
Առաջիկա հանգստյան օրերին ակումբը վերելք կիրականացնի Խուստուփ լեռ (3201 մ): Ուղեւորության առաջին օրը կմեկնեք Սյունիքի մարզ՝ Կապան, որտեղից արտաճանապարհային մեքենաներով կհասնեք Նավչայ վրանատեղի:
Երեկոյան նախատեսված է խարույկ:
Վերելքը սկսվելու է երկրորդ օրը՝ վաղ առավոտյան: Խուստուփը չքնաղ է անկախ եղանակից: Ամբողջ ճանապարհին եւ հատկապես գագաթից բացվում են գեղեցիկ, անմոռանալի տեսարաններ:
Երթուղու ընդհանուր երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Ալուկ լեռ եւ Լիճքի ջրվեժներ
Այս հանգստյան օրերին ակումբն իրականացնելու է երկօրյա արշավ դեպի Սյունիքի հրաշքները՝ Ալուկ լեռ, Ծակքարի լիճ եւ Լիճքի ջրվեժներ։

Լուսանկարը` «Խարույկ»
Ալուկի գագաթից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Զանգեզուրի լեռնաշղթա, իսկ Լիճքում կվայելեք ջրվեժները, կանցկացնեք խարույկային երեկո եւ վրանային գիշերակաց:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հուլիս 5 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի ջրաշուշանների լիճ
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել թեթեւ քայլարշավի դեպի Ջրաշուշանների լիճ (Ուրասար)։ Այս գողտրիկ լճակում ծաղկում են բացառիկ գեղեցկությամբ ջրաշուշաններ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Ջրաշուշաններ պոկելը խստիվ արգելվում է:

Լուսանկարը` ArmGeo
Ճամփորդության ընթացքում կայցելեք նաեւ Գարգառ գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցին։ Երթուղու երկարությունը 5 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 3-6 տ. արշավ Մաթոսավանք
Հուլիսի 5-ին ԱՐԻ Խոխան 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ մեկնում է վայելելու Տավուշ աշխարհի կանաչը: Քայլքը կսկսվի Դիլիջան քաղաքից, որտեղից կսողոսկեք անտառ՝ գտնելու միջնադարյան կառույց Մաթոսավանքը:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Այն ուսումնասիրելուց եւ հանգստանալուց հետո Դիլիջան կվերադառնաք նոր արահետով:
Երթուղու երկարությունը 5 կմ է, բարդության աստիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 6-14տ. արշավ Մեղրաձորի ջրվեժ
ԱՐԻ Խոխայի շաբաթօրյա մյուս երթուղին 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար է: Ակումբը հրավիրում է նրանց Կոտայքի մարզ՝ բացահայտելու Մեղրաձորի բնական ժառանգությունը։
Համանուն գյուղից քայլելու եք դեպի ջրվեժ, որտեղ կհանգստանաք եւ կզովանաք: Ձեզ հետ կարող եք լողազգեստ եւ սրբիչ վերցնել:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Երթուղու երկարությունը 6 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
Հուլիսի 6 (կիրակի)
4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Վերելք Նիգասար լեռ
Հուլիսի 6-ին մանկապատանեկան ակումբը վերելք է կատարելու Նիգասար լեռ (3316 մ): Գագաթն Արագածոտնի մարզում է եւ համարվում է Արագած լեռնազանգվածի գագաթներից։ Արշավի ընթացքում Արագածի գագաթները կտեսնեք բոլորովին այլ անկյունից: Վերելքը հեշտերից չէ եւ նախատեսված է ակումբի անդամ երեխաների համար:
Երթուղու երկարությունը 17 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1300 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Արագած
Կիրակի օրն ակումբը հրավիրում է վերելք կատարել քառագագաթ Արագածի Հարավային գագաթը (3887 մ):
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է: Այն ունի 400 մ խորությամբ եւ 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս գագաթները:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Քայլարշավը սկսվելու եւ ավարտվելու է Քարի լճի մոտից:
Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 680 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Համշեն Տուր. Վերելք Արմաղան + Կոթավանթ
Կիրակի օրն ակումբը հրավիրում է վերելք կատարել Գեղամա լեռների հրաշալի գագաթներից մեկը՝ Արմաղանը (2829 մ): Դրա գագաթին կտեսնեք գեղատեսիլ խառնարանային լճակը: Քայլարշավը սկսվելու եւ ավարտվելու է Մադինա գյուղում, որտեղ տեսնելու եք նաեւ Սեւանա լիճը սնուցող Արգիճի գետն իր հրաշալի հովտով: Ուղեւորության մյուս կանգառը Կոթավանքն է՝ տպավորիչ եւ արժեքավոր խաչքարերով: Արմաղանը հրաշալի տարբերակ է լեռնագնացության ոլորտում սկսնակների համար։
Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Armenian Geographic արշավական ակումբ. Աստղոնք լեռ եւ «Յոթ լճեր»
Հուլիսի 6-ին ակումբն իրականացնելու է վերելք Վարդենիսի լեռների բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Աստղոնք լեռ (3470 մ)։
Աստղոնքը Գեղարքունիքի մարզում է։ Լեռան հարավահայաց լանջերին է գտնվում «7 լճեր» կոչվող տարածքը։ Այստեղ հանդիպում են իրարից ոչ հեռու գտնվող 7 լճակներ, որոնցից մի քանիսը կտեսնեք վերելքի ճանապարհին։

Լուսանկարը` ՝ ArmGeo
Արշավն իրականացվելու է 4X4 մեքենաներով, որոնք հասցնելու են ձեզ մինչեւ լեռան ստորոտ՝ սարի վրա գտնվող գյուղատեղ, որտեղից էլ սկսվելու է վերելքը:
Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Գիտարշավ» ակումբ. Քայլարշավ Մածնաբերդ (Աղջկաքար) եւ Ծիլի-ծով
Հուլիսի 6-ին ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ բացահայտելու Մածնաբերդն ու Ծիլի-ծովը: Գեղեցիկ անտառային արահետով քայլելու եք դեպի բարձրադիր ժայռի գագաթին գտնվող Մածնաբերդ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Խնձորուտ գետի հովիտը։ Բերդն ու ժայռը այժմ հայտնի են Աղջկաքար ժողովրդական անվամբ, սակայն իր տեղադրությամբ բերդը մեծապես համապատասխանում է պատմական Մածնաբերդին, որը եղել է Բագրատունիների վերջին շառավիղների՝ Կյուրիկյան իշխանների նստավայրը։
Այնուհետեւ կայցելեք Ծիլի-ծով ջրամբար, որը կառուցված է Խնձորուտ գետի վրա։ Ափին կհանգստանաք եւ կվայելենք տավուշյան բնության գեղեցկությունը։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը 6 կմ է։
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: