Ամփոփվել են «ARARAT Yerevan ձայնային ուղեցույց» թեստ-խաղի արդյունքները - Mediamax.am

exclusive
190 դիտում

Ամփոփվել են «ARARAT Yerevan ձայնային ուղեցույց» թեստ-խաղի արդյունքները


Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամփոփվել են ARARAT Yerevan ձայնային ուղեցույցի թողարկմանը նվիրված մրցանակային թեստ-խաղի արդյունքները:

 

Մրցանակային թեստ-խաղի մեկնարկել էր հունիսի 16-ին ժամը 19:00-ին եւ ավարտվել հունիսի 20-ին, ժամը 10:00-ին:

 

Խաղն ունեցել է 73 գրանցված մասնակից, որոնցից բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել 12 մասնակից. 

 

Արփինե Անտոնյանը, 

 

Տաթեւիկ Ղազարյանը, 

 

Աննա Պերյանը, 

 

Հայկանուշ Մարգարյանը, 

 

Արմենակ Գրիգորյանը, 

 

Անի Համբարձումյանը, 

 

Քրիստինե Հակոբյանը, 

 

Մարիամ Մինասյանը, 

 

Գոհար Հարությունյանը, 

 

Կարինե Քոչարյանը, 

 

Արփինե Անդրեասյանը, 

 

Կարեն Քոչարյանը: 

 

12 հաղթողների միջեւ կանցկացվի վիճակահանություն, որի արդյունքում կընտրվեն 5-ը: Նրանք կարժանանան գլխավոր մրցանակին՝ զբոսանք Երեւանով ARARAT Yerevan ձայնային ուղեցույցի  հեղինակ, գրող Մարկ Գրիգորյանի հետ, որի ավարտին հնարավորություն կունենան կիսել տպավորությունները միմյանց հետ եւ ջերմ ժամանակ անցկացնել Phoenix բարում: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստորեւ ներկայացված են թեստ-խաղի հարցերի ճիշտ պատասխանները:

 

***

 

2015 թվականին Երեւանում բացվել է կոնյակագործության մաեստրո Մարգար Սեդրակյանի հուշատախտակը: Ո՞ր շենքի վրա է այն փակցված:

 

Սայաթ-Նովա 25 

 

«Անի» հյուրանոցը հեղինակել են այս ճարտարապետները:

 

Էդուարդ Սաֆարյանը, Ֆենիքս Հակոբյանը, Ֆելիքս Հակոբյանը:

 

«Անի» հյուրանոցի կառուցումը սկսվել է:

 

1964 թվականին:

 

Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու պատերին եղած արձանագրություններից ամենահինը թվագրված է. 

 

1264 թվականին

 

«Մոսկվա» կինոթատրոնի հեղինակներն են Տիրան Երկանյանն ու Գեւորգ Քոչարը: Երկանյանը եղել է այս հայտնի ռուս պոետի համակուրսեցին.

 

Վլադիմիր Մայակովսկի:

 

«Մոսկվա» կինոթատրոնը կառուցվել է Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում, որը քանդվեց 1930-ականներին: Եկեղեցու հարավային երկփեղկ դուռը նախկինում պատկանել էր. 

 

Հին Բայազետի բերդին

 

Phoenix բարը գտնվում է Աբովյան 10 հասցեում: Ժամանակին այս շենքում տեղակայված է եղել:

 

Երկրաբանության թանգարանը

 

Այդ 7 տարեկան ARARAT կոնյակը կրում է հայկական այն մայրաքաղաքի անունը, որը հայտնի էր իր ճարտարապետությամբ եւ 1000 ու 1 եկեղեցիներով։ 

 

Անի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին