Հունիսի 28-29-ի արշավները. Վերելք Վարդենիսի լեռներ, արշավ Լաստիվեր եւ Աղավնավանք - Mediamax.am

161 դիտում

Հունիսի 28-29-ի արշավները. Վերելք Վարդենիսի լեռներ, արշավ Լաստիվեր եւ Աղավնավանք


Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` That Trail


Մեդիամաքսն առանձնացրել է հունիսի 28-29-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Հունիսի 28-29 (շաբաթ-կիրակի)

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Վարդենիս եւ Աստղոնք / Վարդենիսի լեռներ

 

North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր արշավասերներին հանգստյան օրերին վերելք կատարել Վարդենիսի լեռների մի քանի նշանավոր գագաթներ։ 

Լուսանկարը` North Peak

Հագեցած երկօրյա ծրագրին կարելի է մասնակցել նաեւ մեկօրյա տարբերակով՝ ընտրելով Մրտավար-Աստղոնք-7 լիճ տարբերակը (շաբաթ) կամ Գամ-Քաշաթաղ-Վարդենիս երթուղին (կիրակի):

 

Մանրամասները՝ հղումով

 

Հունիսի 28 (շաբաթ)

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ եւ Թաքնված ջրվեժ 

 

Հունիսի 28-ին ակումբն ուղեւորվում է Իջեւանի լեռներ՝ հիանալու Դիմաց լեռան ժայռերի գեղեցկությամբ, գագաթից վայելելու արծիվների պարն ու տավուշյան չքնաղագույն բնապատկերները։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Արշավը սկսվելու է Հաղարծին վանական համալիրից, որտեղից կքայլեք Թաքնված ջրվեժ: Երթուղու ընդհանուր երկարությունը 20 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Դեպի Աղավնավանք

 

Քաղաքային տապից խուսափելու լավագույն միջոցը բնության գիրկ գնալն է, հատկապես, եթե այդ բնությունը անտառային է։ Շաբաթ օրն ակումբը բոլոր փոքրիկներին եւ ինչու ոչ՝ մեծիկներին, առաջարկում է գնալ Տավուշի մարզ՝ Աղավնավանք։ Այստեղ է գտնվում 12-13-րդ դարերի կիսավեր համանուն վանքը՝ շրջապատված խիտ անտառով: Արշավը հարմար է բոլոր երեխաների համար։

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club

Երթուղու երկարությունը 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 150 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հունիսի 29 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Նազելի լիճ եւ Սպիտակասար 

 

Կիրակի օրն ակումբը հրավիրում է մասնակցել դեպի Սպիտակասար եւ Նազելի լիճ արշավին։ Երեւանից ուղեւորվելու եք Գեղարդ գյուղ, որտեղից բեռնատարով կսկսեք բարձրանալ դեպի Գեղամա լեռներ: Առաջին նպատակակետը Գեղամա լեռների բարձրությամբ երկրորդ գագաթն է՝ Սպիտակասարը (3555 մ), որից հիանալի տեսարան է բացվում դեպի Սեւանա լիճը, Գեղամա լեռների հրաբխային կոները, Մարտունու եւ Գավառի գյուղերն ու Մեծ ու Փոքր Մասիսները։ 

Լուսանկարը` ArmGeo

Այնուհետեւ գագաթնամերձ հատվածով կշարունակեք ճանապարհը մինչեւ Նազելի լիճ։ Այն 3100 մ բարձրության վրա է՝ պայտաձեւ գոգավորության մեջ։ Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Աժդահակ լեռ եւ Կարմիր կատար

 

Հունիսի 29-ին ակումբը հրավիրում է վերելք կատարել Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթ՝ Աժդահակը (3597 մ): Գագաթին կից՝ հյուսիս-արեւմտյան կողմում, կա խառնարանային չքնաղ լիճ։ Արշավը սկսվելու է Գեղարդ գյուղից, որտեղ մասնակիցներին սպասելու են բեռնատար մեքենաները: Դրանցով բարձրանալու եք մինչեւ արշավի սկզբնակետ: Ճանապարհին կհանդիպեք բազմաթիվ ժայռապատկերների, որոնցով հայտնի են Գեղամա լեռները: Արշավի երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

ԱՐԻ Խոխա. 6-14 տ. արշավ Լաստիվեր 

 

Հունիսի 29-ին 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ ակումբն ուղեւորվում է  Տավուշի մարզ՝ քայլելու դեպի Խաչաղբյուր գետի կիրճում գտնվող Լաստիվեր ջրվեժը: Արշավը սկսվել եւ ավարտվելու է «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու մոտ։

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Արշավից հոգնած եւ շոգած մի լավ կզովանաք ջրվեժի մոտ եւ կվերադառնանք Երեւան։ Երթուղու երկարությունը 7 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ +: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

That Trail արշավական ակումբ. Ծաղկունյաց լիճ

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է տեսնելու Ծաղկունյաց լեռներում գտնվող Ծաղկունյաց լեռնային լիճը (2450 մ)։ 

Լուսանկարը` That Trail

Վերելքը սկսելու է Աղվերան լեռնային հանգստյան տնից: Երթուղու երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին