Ամփոփվել են «Ճանաչիր Երվանդ Քոչարին» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Մրցանակային թեստ-խաղի մեկնարկել էր հունիսի 15-ին ժամը 10:00-ին եւ ավարտվել հունիսի 17-ին, ժամը 10:00-ին:
Խաղն ունեցել է 12 գրանցված մասնակից:
Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել 4 մասնակից՝ Մարիամ Մինասյանը, Լիանա Մանուկյանը, Լիլիթ Աղաջանյանը եւ Քրիստինե Հակոբյանը:
Մեդիամաքսը կապ կհաստատի հաղթողների հետ եւ նրանց կտրամադրի մրցանակները՝ Երվանդ Քոչարի թանգարանի երկուական տոմս եւ էքսկուրսիա:
Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի հարցերի ճիշտ պատասխանները:
***
Նկարչական ո՞ր արտահայտչաձևի հեղինակ է համարվում Քոչարը․
Տարածական նկարչություն
Երևանից բացի ո՞ր քաղաքում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները․
Փարիզ
1922 թվականին ո՞ր քաղաքում է տեղի ունենում Երվանդ Քոչարի անհատական ցուցահանդեսը․
Պոլիս
Ո՞ր գրողի մահվան 100-ամյակի կապակցությամբ է Քոչարը ստեղծում քանդակային շարք․
Ալեքսանդր Պուշկին
Նշվածներից որի՞ հեղինակը Երվանդ Քոչարը չէ․
Սարդարապատի հուշահամալիրի ցլերը
Բանտում անցկացրած տարիներին ինչի՞ց է Քոչարը վրձին ստանում ու նկարում․
Կատվի պոչից
Ավարտի՛ր Քոչարի հայտնի խոսքը․ «Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում... իսկ եթե նա չի հասկանում այդ․․․»։
Ժողովուրդը նրան կործանում է
Ի՞նչն էր Քոչարը համարում միակ բանը, «որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»։
Սերը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: