Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին - Mediamax.am

183 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի16-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մայիսի 4-ին քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած եւ Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին:

Մայր Աթոռից հայտնում են.

 

«Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, գոհունակություն հայտնեց Հայ Եկեղեցու անդաստանում արդեն իբրեւ օծյալ հոգեւորականներ իրենց ծառայությունը շարունակելու առիթով։  Նորին Սրբությունը կարեւորեց եկեղեցականների նվիրյալ ու անձնդիր ծառայությունը՝ ի խնդիր Եկեղեցու հոգեխնամ եւ ազգապահպան առաքելության արդյունավորման։ 

 

Վեհափառ Հայրապետը հորդորեց նորաօծներին սերն ու հավատը դարձնել իրենց հոգեւոր սպասավորության առանցքը,  հանձնառությամբ եւ եկեղեցականի բարի օրինակով իրականացնել հոգեփրկչական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

 

Հայոց Հովվապետն ընդգծեց նաեւ, որ նորաօծ հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների եւ մարտահրավերների, որոնց առջեւ հարկ է չընկրկել, չվհատվել, այլ առ Աստված զորավոր հավատքով, նվիրումով, համբերատարությամբ հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգեւոր սպասավորությունը Մայր Եկեղեցու անդաստանում եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ իրականացնել իրենց հովվական առաքելությունը՝ ի նպաստ հայորդիների հոգեւոր կյանքի պայծառության եւ Եկեղեցու շենացման»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին