Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական եւ կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած երիտասարդներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի եւ պատմության իմացությունն ու հոգեւոր գիտելիքները։
Վեհափառ Հայրապետը ընդգծել է դասընթացների կարեւորությունն ու օգտակարությունը գիտելիքների հարստացման, ազգային ոգու, առ հայրենին ու ազգայինը սիրո առավել ամրապնդման առումով։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է երիտասարդ հայորդիներին համախումբ լինել Հայոց Եկեղեցու շուրջ, ջանասիրությամբ շարունակել ուսումը եւ ձեռք բերած գիտելիքներով հարստացած, իբրեւ ազգի արժանավոր զավակներ, իրենց ներդրումն ունենալ հայրենիքի ու իրենց աշխարհասփյուռք համայնքների առավել զորացման գործում», - հայտնում են Մայր Աթոռից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: