Երկխոսություն «բոլորիս պատիվը պահող» Ռուբեն Վարդանյանի հետ - Mediamax.am

1480 դիտում

Երկխոսություն «բոլորիս պատիվը պահող» Ռուբեն Վարդանյանի հետ


Աշոտ Ոսկանյանը եւ Նարինե Գրիգորյանը
Աշոտ Ոսկանյանը եւ Նարինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Հայրապետյանը
Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ջիլավյանը
Արման Ջիլավյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Զանոյանը
Վահան Զանոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինե Ալեսը
Մարինե Ալեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իննա Սահակյանը
Իննա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշես Էմինն ու Արտակ Ապիտոնյանը
Արտաշես Էմինն ու Արտակ Ապիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Իսրայելյանն ու Արտաշես Էմինը
Աննա Իսրայելյանն ու Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2025 թ. մայիսի 30-ին Common Ground մշակութային տարածքում կայացել է «Երկխոսություն Ռուբենի հետ» միջոցառումը: Ռուբեն Վարդանյանի ընկերները եւ համախոհները հավաքվել էին նրա ծննդյան օրվանից մեկ շաբաթ հետո ՝ քննարկելու այն աքսիոմները եւ ուղերձները, որոնք Արցախի նախկին պետնախարարը փոխանցել էր Բաքվի բանտից:

 

Ողջունելով հյուրերին, «Մատենա» միջազգային դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ Ռուբեն Վարդանյանը համաշխարհային մակարդակի առաջնորդ է, որն իր կյանքի ընթացքում բազմիցս ապացուցել է, որ իրական առաջնորդությունը հնարավոր է միայն սեփական օրինակով:

Ռուբեն Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության հիմնադիր տնօրեն Արման Ջիլավյանը խորհրդանշական է համարել այն, որ «Երկխոսություն Ռուբենի հետ» միջոցառումը տեղի է ունենում Բաղրամյան 6 հասցեում, որտեղ ժամանակին IDeA բարեգործական հիմնադրամի գրասենյակն էր: 

Արման Ջիլավյանը Արման Ջիլավյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս շենքում եւ այս այգում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Ռուբենի հետ: Երբեմն այդ քննարկումները սկսվում էին առավոտյան 6-ին եւ ավարտվում էին ուշ գիշերը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ են ծնվել Ռուբենի եւ նրա գործընկերների շատ գաղափարներ, որոնք հետո վերածվել են մեծ ծրագրերի՝ «Տաթեւի վերածնունդը», «Ավրորան», UWC Dilijan քոլեջը: Վստահ եմ, որ հենց այս այգում է հասունացել Ռուբենի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը», - ասել է Արման Ջիլավյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջոցառման կազմակերպիչները որոշել էին անակնկալ մատուցել Ռուբեն Վարդանյանի քրոջը՝ երգահան ու բանաստեղծ Մարինե Ալեսին: Հյուրերի համար հնչեց նրա «Հորացիո» երգը, որն առաջին անգամ կատարվել էր 17 տարի առաջ՝ Ռուբեն Վարդանյանի 40-ամյակին:

Մարինե Ալեսը Մարինե Ալեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ռուբենը շատ լուսավոր երեխա էր: Նրա առաջին բառը «բարեւ»-ն էր ու դա ամենից լավ է նկարագրում իմ եղբորը: Նա միշտ ցանկացել է բարի գործեր անել եւ դրանով ոգեւորել այլ մարդկանց», - պատմել է Մարինե Ալեսը: Նա ասել է, որ եղբոր հետ հեռախոսով խոսելիս փոխանցում է ընկերների եւ պարզապես բարի կամեցող մարդկանց բարեւներն ու աղոթքները: «Գիտես, Մարինե, ես դրանք զգում եմ», - փոխանցել է նա եղբոր խոսքերը:

 

Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը պատմել է, որ Արցախ տեղափոխվելուց մի քանի ամիս առաջ Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել էր «Տաթեւյան քննարկումներ» մտավորականների մասնակցությամբ: 

Աշոտ Ոսկանյանը եւ Նարինե Գրիգորյանը Աշոտ Ոսկանյանը եւ Նարինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հերիք չէ, որ գնում հասնում էինք Տաթեւ, հետո էլ իջնում էին ձորում գտնվող Տաթեւի Մեծ Անապատը, ինչը հեշտ չէր հատկապես տարեց մարդկանց համար: Մի անգամ ասացի՝ Ռուբեն ջան, մեկ-երկու անգամ Տաթեւում քննարկումներ արեցինք, բավ է, միգուցե Երեւանում շարունակե՞նք՝ միայն գնալ-գալու վրա 8 ժամ ենք ծախսում: Բայց Ռուբենն անդրդվելի էր՝ նա համոզված էր, որ մեր քննարկումների համար կարեւոր է հենց այդ միջավայրը, այդ բնությունը», - ասել է Աշոտ Ոսկանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով, Ռուբեն Վարդանյանին ամեն շատ անհանգստացնում էր այն, թե ինչպես կարելի է «հասնել» հասարակությանը, ինչպես կարելի է ռացիոնալ երկխոսություն վարել: «Տառապալից խնդիր էր իր համար», - վկայել է Աշոտ Ոսկանյանը: 

Վահան Զանոյանը Վահան Զանոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սփյուռքահայ գրող Վահան Զանոյանը եւս «Տաթեւյան քննարկումներ»-ի մասնակից է եղել, բայց Ռուբեն Վարդանյանի հետ շատ քննարկումներ է ունեցել նաեւ Երեւանում: 

 

Նա պատմել է, որ Արցախ տեղափոխվելու որոշումը խիստ գիտակցված ընտրություն էր Ռուբեն Վարդանյանի համար: «Նա ինձ ասում էր՝ չենք կարող Երեւանում նստած արցախցիներին կոչ անել մնալ այնտեղ ու շարունակել պայքարը», - հիշել է Վահան Զանոյանը: Խոսելով Բաքվի բանտից արված ուղերձների մասին, նա առանձնացրել է այն հատվածը, որտեղ Ռուբեն Վարդանյանը ներողություն է խնդրել հայրենիքը կորցրած արցախցի երեխաներից: «Արցախի հայկական մնալը անասելի կարեւոր էր իր համար», - շեշտել է Վահան Զանոյանը:

Իննա Սահակյանը Իննա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը պատմել է, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում է ավելի քան 30 տարի: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ռուբենը շատ անակնկալ մարդ է, հաճախ իր որոշումները կանխատեսելի չեն եղել: Այդպիսին էր նաեւ Արցախ տեղափոխվելու որոշումը: Ռուբենը շատ համարձակ մարդ է՝ չկա հավատք առանց համարձակության», - ասել է նա:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Մեսրոպը նշել է, որ այն ինքնազոհողության ճանապարհը, որով որոշեց գնալ Ռուբեն Վարդանյանը, պետք է արթնացնի մարդկանց:

 

«Իսկ մենք ի՞նչ ենք զոհաբերում հանուն մեր ապագայի: Առանց պատվի ապրել հնարավոր չէ: Ռուբենն այսօր տեր է կանգնում մեր ինքնությանը: Առանց արժանապատվության ապրելն ամենասոսկալի բանն է», - նշել է Տեր Մեսրոպը:

 

«Ապագա Հայկականը» նախաձեռնության նախկին տնօրեն Արտակ Ապիտոնյանը Ռուբեն Վարդանյանի տարբեր արժանիքներից առանձնացրել է մարդկանց միավորելու բացառիկ կարողությունը: «Վստահ եմ, որ այսօր այստեղ հավաքված մարդկանցից շատերը միմյանց ճանաչում են Ռուբենի շնորհիվ», - նշել է նա: 

Արտաշես Էմինն ու Արտակ Ապիտոնյանը Արտաշես Էմինն ու Արտակ Ապիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոսելով Ռուբեն Վարդանյանի աքսիոմների մասին, Արտակ Ապիտոնյանը կարծիք է հայտնել, որ դրանց հիմքում մարդ մնալու կոչն է: «Ցավոք, այսօր մենք կորցնում ենք ոչ միայն մեր ազգային նկարագիրը, այլեւ մարդկային կերպարանքը եւ Ռուբենը փորձում է մեզ ետ պահել դրանից», - արձանագրել է Արտակ Ապիտոնյանը:

Աննա Իսրայելյանն ու Արտաշես Էմինը Աննա Իսրայելյանն ու Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թարգմանիչ Արտաշես Էմինն ասել է, որ այսօր Բաքվի բանտում «Ռուբենը պահում է բոլորիս պատիվը» եւ «արթնացնում է մեր նիրհող արժանապատվությունը»: Երեկոյի վերջում նա ընթերցել է 1994 թվականին Գեւորգ Էմինի գրած «Հավատափոխներին» բանաստեղծությունը, նշելով, որ այն կարծես Ռուբեն Վարդանյանի մասին լինի.

 

«Ես նրանցից չե՛մ, որ չհավատամ

Այս, -

Միշտ անարդար աշխարհում ապրող

Մարդու երազած Արդար Գալիքին,

Լոկ նրա՛ համար,

Որ նրա անվամբ մեզ մատուցվածը

Պղծվա՛ծ ու սո՜ւտ էր…

Ես նրանցից չե՛մ, որ չհավատամ

Մեր ժողովրդի

Ազատ ու Անկախ ապրելու կամքին,

Լոկ նրա՛ համար,

Որ այսօրվանը թո՛ւյլ ու… խախո՜ւտ է.

Ես նրանցից չե՛մ,

Որ չհավատամ Աստծո գոյությա՛նն

Ու նրա փառքի՛ն,

Լոկ նրա՛ համար,

Որ մեր համայնքի տերտերը… բո՜ւթ էր…

Ի՜նչ փույթ, թե ավա՜ղ, -

Մարգարենե՛րն են

Արդար Գալիքի տենչը հղանում.

Նահատակնե՛րը՝

Հանուն այդ տենչի

Սերմի պես թաղվում

Ցորեն-հա՜ց դառնում. 

 

և… տականքնե՛րն այդ հացին տիրանում…»

 

«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը կարող եք գնել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում, ինչպես նաեւ առցանց այս հղումով https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan:

 

Արա Թադեւոսյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին