Երեւան, Մեդիամաքս: Միայնակ տղամարդկանց տեղափոխելու դեպքում Երեւանում գործող “Pink” տաքսի ծառայության վարորդները կհեռացվեն աշխատանքից:
Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում է ասել է “Pink” տաքսի ծառայության տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Ծառայությունը բացվել է 2010թ. դեկտեմբերին: “Pink” տաքսիները վարդագույն “Շկոդաներ” են, որոնց ծառայության վճարը 100 դրամով ավելի թանկ է, քան “սովորական” տաքսիներինը:
Անդրանիկ Գրիգորյանն ասել է, որ նախապես պլանավորում էր աշխատանքի ընդունել միայն կին վարորդների, սակայն հետագայում ընտրվեցին տղամարդիկ:
“Եթե պատվիրատուն տղամարդ է, դիսպետչերները անպայման ճշտում են, արդյոք նա ճամփորդելու է կնոջ, կամ ընտանիքի հետ”, - ասել է տնօրենը, նշելով, որ միայնակ տղամարդկանց տեղափոխելու դեպքում վարորդները կհեռացվեն աշխատանքից:
“Pink” տաքսիներում վերահսկվում է երաժշտությունը` հնչում է միայն ռադիո: Ծխելը ավտոմեքենաներում արգելվում է: Ի դեպ, ըստ ծառայության տնօրենի, կանանց ծխելն արգելելը ավելի դժվար է, քան տղամարդկանց: