Աֆրիկյանների շենքը. 123 տարեկան պատերից ներս - Mediamax.am

356 դիտում

Աֆրիկյանների շենքը. 123 տարեկան պատերից ներս


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանանե Արարքցյանը եւ Աննա Սալոմեն
Վանանե Արարքցյանը եւ Աննա Սալոմեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթենիկ Չուգասզյանը
Սաթենիկ Չուգասզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Կերոն» զարգացման հիմնադրամ


Օրվա ցանկացած պահի Պուշկին 38 հասցեով անցնելիս կնկատեք Աֆրիկյանների շենքի մոտ լուսանկարվող մարդկանց: 123 տարեկան, պատմական քարաշեն այս շենքն անտարբեր չի թողնում ո՛չ քաղաքի բնակիչներին, ո՛չ հյուրերին: Շենքի արտաքին տեսքով հիանալուց բացի՝ ցանկացողներն այսուհետ հնարավորություն ունեն հայտնվել ներսում, ծանոթանալ պատմությանը, ճարտարապետական արժեքին, շրջել ու քաղաքին նայել դրա պատշգամբից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աֆրիկյանների առանձնատանը լինելու հնարավորություն է տալիս «Կերոն» զարգացման հիմնադրամը, որի գրասենյակը եւս տեղակայված է այստեղ:

 

2025թ.-ի ապրիլից ամեն ամիս հիմնադրամը հայտարարում է բաց դռների օր՝ սոցցանցերի էջերում տեղեկացնելով շրջայցի օրվա եւ ժամի մասին: Ցանկացողները գրանցվում են՝ լրացնելով հայտը:

Լուսանկարը` «Կերոն» զարգացման հիմնադրամ

Առաջին 15-ը մասնակցում են շրջայցին, որը վարում է Հայաստանի Ազգային պատկերասրահի Դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Չուգասզյանը:

 

Մայիսի 22-ին կազմակերպված շրջայցին ներկա էր նաեւ Մեդիամաքսը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Աֆրիկյանների առանձնատունը, որը կառուցվել է 1902 թվականին, եզակի է շքեղություն համարվող 6 մետր բարձրությամբ առաստաղով, դրա վրա արված որմնանկարներով, պատերի շարվածքով ու սալիկապատ բուխարիներով:

Վանանե Արարքցյանը եւ Աննա Սալոմեն Վանանե Արարքցյանը եւ Աննա Սալոմեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փորձել ենք առավելագույնս պահպանել այն ամենն, ինչ կար շենքում՝ անգամ պատերի վրայի մեխերը: Սա ժամանակի Երեւանի եզակի քարաշեն շենքերից է, որն առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետական ոճով, այլեւ հատուկ մթնոլորտով ու էներգետիկայով»,- նշում է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի պատմության անքակտելի մաս դարձած Աֆրիկյանների շենքի ճարտարապետն է Վասիլի Միրզոյանը:

Սաթենիկ Չուգասզյանը Սաթենիկ Չուգասզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Երեւանի պատմությանը ծանոթ մարդիկ գիտեն, որ Աֆրիկյանները Երեւանի ամենահայտնի ընտանիքներից մեկն էին: Այս շենքը կապված է հատկապես այդ ընտանիքից Առաքել Աֆրիկյանի հետ: Սա Երեւանում պահպանված մինչ թամանյանական շրջանի եզակի քանդակազարդ կառույցներից է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շենքի ոչ միայն պատերն են զարդանախշերով, այլեւ՝ բազրիքները եւ դուռը: Շենքի ներսում քարերն ունեն շախմատաձեւ շարվածք, որը բնորոշ է մեր միջնադարյան՝ մասնավորապես Անիի ճարտարապետությանը, որի ազդեցությունը հետագայում նկատեցինք Մարմաշենի եկեղեցիների վրա»,- պատմում է Սաթենիկ Չուգասզյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շենքն աչքի է ընկնում նաեւ առաստաղներին արված որմնանկարներով:

 

«Ամեն տեղ եղել են որմնանկարներ, որոնք այսօր պահպանվել են միայն միջանցքի հատվածում: Դրանք վերածննդի արվեստի զարդարանքներն են հիշեցնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենայն հավանականությամբ նկարիչները Թիֆլիսից են եկել, քանի որ այդ շրջանում մեզ մոտ նման ոճով չէին նկարում: Այստեղ ավելի շատ արեւելյան ազդեցությունն էր»,- ասում է Սաթենիկ Չուգասզյանը:

 

«Շենքում նաեւ 8 տարբեր տեսակի բուխարի կա, որոնց վարպետները, հավանաբար, հոլանդացիներ են»,- նշում է արվեստաբանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա հիշեցնում է, որ Աֆրիկյանների շենքում նախկինում կինոստուդիա է եղել, այնուհետեւ՝ ամսագրի տպագրության գրասենյակ, նաեւ այստեղ գործել է նախկին Կրուպսկայայի անվան դպրոցի (ներկայում Նիկոլ Աղբալյանի անվան դպրոց-հեղ.) ցուցադրական դպրոցը:

 

Ամեն ուրբաթ՝ ժամը 13:00-ին, Աֆրիկյանների պատմական շենքի պատշգամբից հնչում են սաքսաֆոնային կենդանի ելույթներ: Այս փոքրիկ երաժշտական նախաձեռնությունը եւս «Կերոն» զարգացման հիմնադրամի նվերն է Երեւանին:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին