Երեւանում կցուցադրվի Վերա Կրիչեւսկայայի «Connected/Близкие» ֆիլմը - Mediamax.am

390 դիտում

Երեւանում կցուցադրվի Վերա Կրիչեւսկայայի «Connected/Близкие» ֆիլմը



Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 27-ին Երեւանի Կինոյի տանը տեղի կունենա Վերա Կրիչեւսկայայի «Connected/Близкие» վավերագրական ֆիլմը ցուցադրությունը։

Ֆիլմը պատմում է ռուս ականավոր ռադիոինժեներ, «Վիմպելկոմ» ընկերության հիմնադիր եւ բարերար Դմիտրի Զիմինի կյանքի վերջին ամիսների մասին։

 

«Ֆիլմը նաեւ ներառում է 20-րդ դարի Ռուսաստանի բոլոր հիմնական իրադարձությունները՝ վերածվելով խորը ընտանեկան սագայի: 88-ամյա Դմիտրի Զիմինը մեկնում է իր վերջին ճանապարհորդությանը իր ամենամտերիմ ընկերոջ եւ նախկին գործընկերոջ՝ ամերիկացի Օգի Ֆաբելայի հետ: Հենց Օգայի աչքերով ենք մենք տեսնում հարյուրամյա պատմական ռուսական ցիկլը, որտեղ Զիմինը գլխավոր մասնակիցն ու հերոսն է», - ասվում է ֆիլմի համառոտագրում:

 

Ֆիլմը ցուցադրվելու է ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով։

 

Ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին։

 

Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ այս  հղումով. https://ticketsystem.am/ru/event/seats/details/4285:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին