Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 19-ից 25-ը ներառյալ Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը Մեդիամաքսի առցանց գրախանութում վաճառվելու է հատուկ գնով:
Մայիսի 25-ին Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, նա կդառնա 57 տարեկան:
Այս շաբաթ գիրքը Մեդիամաքսի առցանց գրախանութում կարելի է ձեռք բերել 4 500 դրամով՝ սովորական 5 800-ի փոխարեն:
Գրախանութներում եւ նրանց առցանց հարթակներում գիրքը վաճառվելու է սովորական գնով:
«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է:
Գիրքը ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:
Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:
Գիրքը կարելի է ձեռք բերել Մեդիամաքսի առցանց գրախանութում այս հղումով.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: