Մեդիամաքսն առանձնացրել է առաջիկա հանգստյան օրերի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Մայիսի 17 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Ծաղկաձորից Բջնի
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է գարնանային արշավ Ծաղկունյաց լեռներում: Երթուղին սկսվելու է Ծաղկաձորից, որտեղից Բջնի գետի կիրճով բարձրանալու եք դեպի Դալար լեռ (2616 մ)։ Դալարը Ծաղկունյաց լեռների ամենաբարձր գագաթներից է։ Ճանապարհն անցնում է անտառներով ու ալպիական մարգագետիններով։ Գագաթից հետո Բջնուսար լեռան փեշերով կիջնեք դեպի Հրազդանի կիրճ։ Երթուղին ավարտվելու է Բջնի գյուղում։

Լուսանկարը` Armenian Geographic
Քայլարշավի երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Ծաղկունյաց լիճ եւ Նեղուցի վանք
Մայիսի 17-ին ակումբը մեկնում է Կոտայքի մարզ՝ Ծաղկունյաց լեռնաշղթան այս անկյունից բացահայտելու։ Վերելքը սկսվելու է Աղվերանից, որտեղից ոլոր-մոլոր ծաղկաշատ ճանապարհներով կհասնեք 2427 մ բարձրության վրա գտնվող Ծաղկունյաց լիճ: Այստեղից հրաշք տեսարաններ են բացվում դեպի Արարատ, Արայի լեռ, Գեղամա լեռնաշղթա եւ Թեղենիս։ Արշավի վերջում փոքրիկ կանգառ կլինի Նեղուցի վանքի մոտ:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Արշավի երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 530 մ:
Մանրամասները՝ հղումով:
ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. Արշավ Ապարանի ջրամբար
Շաբաթ օրը 3-6 տարեկան էլֆիկների եւ ծնողների հետ ակումբը գնում է Ապարանի ջրամբարի սոճիների անտառում թափառելու: Անտառում կբացահայտեք բազմաթիվ ծաղիկներ եւ սնկեր: Նախատեսված է կանգառ երթուղու ամենասիրուն կետում, որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի Արագած:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Երթուղու երկարությունը 5 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ԱՐԻ Խոխայի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Համշեն Տուր. Բացառիկ քայլարշավ Խուճապի վանք
Շարունակելով սահմանային կոթողներ ավանդական այցելությունները՝ մայիսի 17-ին ակումբը մեկնում է անկրկնելի ու շքեղ Խուճապի վանք։ Ճանապարհին կվայելեք Լոռվա հյուսիսի չքնաղ բնությունը՝ սաղարթախիտ անտառներ, արագահոս գետեր, տպավորիչ լեռներ։ Խուճապի վանքը մոտ է Վրաստանի հետ սահմանին եւ այստեղ այցելելու համար պահանջվում է հատուկ թույլտվություն: Քայլարշավը բարդ չէ, երթուղու ընդհանուր երկարությունը՝ մոտ 6 կմ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին Համշեն Տուրի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Եղնախաղաց լեռ
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է վերելք դեպի Լոռվա անտառներում գտնվող Եղնախաղաց (1944 մ) լեռան գագաթ: Վերելքը սկսվելու է Քարինջ գյուղից, որտեղից անտառային շատ գեղեցիկ երթուղով բարձրանալու եք գագաթ:

Լուսանկարը` «Խարույկ»
Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղներին՝ այստեղ:
Մայիսի 18 (կիրակի)
Հատիս Տուր. Վերելք Գութանասար եւ Սեւ պատ
Մայիսի 18-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Կոտայքի մարզ՝ վերելք կատարելու Գութանասար լեռ (2299 մ): Սա հանգած հրաբխային լեռնագագաթ է, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթա, Արարատ եւ Արագած լեռներ։
Մանրամասները՝ հղումով:
Armenian Geographic արշավական ակումբ. Քարինջից Ակներ
Կիրակի օրն ակումբն իրականացնելու է արշավ Լոռիում՝ Քարինջից Ակներ։ Ճանապարհն անցնելու է Սեւորդյաց լեռների կատարային հատվածով։ Դրանք Գուգարաց լեռների արեւմտյան ճյուղավորումն են: Արշավը սկսվելու է Քարինջ գյուղից։ Այն հայտնի է Մարտիրոս Սարյանի կտավով, որը պատկերված է նաեւ 5000 դրամանոց թղթադրամի վրա։ Այստեղի կատարային հատվածից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբեդի կիրճն ու Վիրահայոց լեռները։

Լուսանկարը` Armenian Geographic
Ճանապարհն անցնում է անտառներով ու ալպյան մարգագետիններով։ Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 900 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Գիտարշավ ակումբ. Քայլարշավ դեպի Կկվի բույն բերդ եւ Բենդիկ
Մայիսի 18-ին ակումբը քայլարշավ կիրականացնի դեպի Կկվի բույն բերդ եւ Բենդիկ գյուղ, որոնք Լոռու մարզում են: Արշավը սկսվելու է Շամլուղ քաղաքից, որտեղից կքայլեք դեպի Բենդիկ: Սա Հայաստանի տարածքում գտնվող հունական գյուղերից է, որն աչքի է ընկնում յուրահատուկ կոլորիտով:
Շարունակելով ճանապարհը՝ գեղատեսիլ անտառային արահետներով կքայլեք դեպի Կկվի բույն բերդ, որը թվագրվում է 10-12-րդ դարերով։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Ծաթերից Քոբայր
Դարեր առաջ տեղացիների եւ վանականների կողմից օգտագործված Լոռու մարզի այս հնագույն արահետով ակումբն առաջարկում է քայլել Ծաթեր գյուղից Քոբայրի վանք: Այստեղից բացվում են շշմեցուցիչ տեսարաններ դեպի Դեբեդ եւ Մարց գետերի կիրճեր:

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club
Ծաթերից դեպի Քոբայրի վանք տանող արահետն անցնում է հսկա ժայռերի ուղեկցությամբ եւ անտառային հատվածով: Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը 200 մ:
Մանրամասները՝ հղումով:
ArmLand արշավական ակումբ. Արշավ դեպի Սեւանի ջրվեժներ
Լսե՞լ եք Սեւանի ջրվեժների մասին։ Դրանք բացահայտվել են հենց այս արշավական ակումբի կողմից եւ կիրակի օրն ArmLand-ը մեկնում է ջրվեժների ուղղությամբ:

Լուսանկարը` ArmLand
Արշավի ընթացքում հիանալի տեսարաններ են բացվում դեպի Սեւանա լիճ: Երթուղու երկարությունը 10 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Դիմաց լեռ եւ Սառցապատ
Կիրակի օրն ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Իջեւանի լեռների Դիմաց (2378 մ) եւ Սառցապատ (2532 մ) գագաթները։ Վերջինս համարվում է լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Վերելքը սկսվելու է Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհից: Քայլելու եք ընդհանուր առմամբ մոտ 23 կմ՝ հավաքելով 1200 մ հարաբերական բարձրություն: Վերելքը միջին բարդության է: Եթե ցանկանում եք վերելք կատարել միայն Դիմաց լեռ, ապա այս երթուղին կլինի 18 կմ՝ 1000 մ հարաբերական բարձրությամբ:
Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ բավարար ֆիզիկական մարզավիճակ եւ համապատասխան հանդերձանք։
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Մարգավետի լեռներով
Մայիսի 18-ին ակումբը գնում է Լոռի-Տավուշ մարզերի սահմանագլուխ՝ քայլելու Մարգավետի լեռներով: Սա գարնանային թերապեւտիկ, սիրուն արշավներից է:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Քայլքը կսկսվի Մարգահովիտ գյուղից, որտեղից կհասնեք անտառում ծվարած 12-րդ դարի Ջուխտակ վանք: Արշավը կավարտվի Դիլիջանում:
Երթուղու երկարությունը 16 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: