Ժիլ Կեպելը ՀՖՀՀ-ում դասախոսություն կկարդա «Աշխարհի կարգի խաթարման» մասին - Mediamax.am

648 դիտում

Ժիլ Կեպելը ՀՖՀՀ-ում դասախոսություն կկարդա «Աշխարհի կարգի խաթարման» մասին


Լուսանկարը` https://judaismeenmouvement.org/


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 17-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) դասախոսությամբ հանդես կգա քաղաքագետ, Միջին Արեւելքի եւ ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը:

Դասախոսության թեման է «Աշխարհի կարգի խաթարումը. հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրություն»:

 

Ժիլ Կեպելի այցը հնարավոր է դարձել Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ ջանքերով:

 

Համալսարանից հայտնում են, որ սա «եզակի հնարավորություն է քննարկելու ժամանակակից աշխարհաքաղաքականության հրատապ հարցերն աշխարհի առաջատար մտավորականներից մեկի հետ»։

 

Դասախոսությունը կլինի ֆրանսերեն՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ:

 

Մասնակիցները տեղում կարող են ձեռք բերել Կեպելի վերջին գիրքը՝ «Աշխարհի կարգի խաթարումը. հոկտեմբերի 7-ից հետո»:

 

Դասախոսության մուտքն ազատ է:

 

Մասնակցության համար մինչեւ ապրիլի 16-ը պետք է գրանցվել հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին