Հայտնի է «Ի՞նչ գիտես ՆԱՏՕ-ի մասին» թեստ-խաղի հաղթողը - Mediamax.am

555 դիտում

Հայտնի է «Ի՞նչ գիտես ՆԱՏՕ-ի մասին» թեստ-խաղի հաղթողը


Լուսանկարը`


Մեդիամաքսն ամփոփել է ապրիլի 4-ից 8-ը անցկացված «Ի՞նչ գիտես ՆԱՏՕ-ի մասին» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:

 

Թեստ-խաղն ունեցել է 9 գրանցված մասնակից, որոնցից բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել Մկրտիչ Դավթյանը:

 

Նա որպես մրցանակ կստանա Մեդիամաքսի հրատարակած Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը. Ինչպես վերակառուցվեց դաշինքը նոր դարաշրջանի նախաշեմին» գիրքը:

 

Ստորեւ ներկայացնում ենք թեստ-խաղի հարցերի ճիշտ պատասխանները:

 

***

 

Ո՞ր թվականին է հիմնադրվել ՆԱՏՕ-ն

 

1949

 

Քանի՞ անդամ ուներ ՆԱՏՕ-ն հիմնադրման պահին

 

12

 

Ո՞ր երկիրը ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ չէ

 

Գերմանիա

 

Քանի՞ անդամ ունի դաշինքն այսօր

 

32

 

Ո՞ր քաղաքում էր գտնվում ՆԱՏՕ-ի առաջին կենտրոնակայանը․

 

Լոնդոն

 

ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա: Երբ ՆԱՏՕ-ն առաջին անգամ կիրառեց հոդվածը

 

ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակում

 

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ո՞րն ունի ամենամեծաթիվ գործող ռազմական անձնակազմը

 

ԱՄՆ

 

Ո՞ր երկիրն է վերջինը միացել ՆԱՏՕ-ին

 

Շվեդիա

 

Ո՞վ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր

 

Մարկ Ռյուտեն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին