Հարցվածների 97.5%-ը դեմ է, որ Սահմանադրությունը փոխվի Ադրբեջանի պահանջով - Mediamax.am

244 դիտում

Հարցվածների 97.5%-ը դեմ է, որ Սահմանադրությունը փոխվի Ադրբեջանի պահանջով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հանրային հիմնախնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություն է իրականացրել, որի արդյունքներով՝ Հայաստանում 97.5%-ը դեմ է, որ Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարվեն, իսկ 2.1%-ի համար դա ընդունելի է:

Ըստ հարցման արդյունքների՝ 96.8%-ի համար անընդունելի է, որ Հայաստանը ֆինանսական փոխհատուցում վճարի Ադրբեջանին, իսկ 2.6%-ի համար՝ ընդունելի:

 

Հարցվածների 89.0%-ն անընդունելի է համարում հայկական բանակի թվի եւ զենքի սահմանափակումը, 9.9%-ը՝ ընդունելի:

 

Հարցվածները նաեւ պատասխանել են՝ ընդունելի՞ են, թե՞ ոչ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դիմաց Հայաստանի կողմից հետեւյալ զիջումները.

 

Հարցման արդյունքներով մասնակիցների 81.2%-ի համար անընդունելի է անկլավների փոխանակումն Ադրբեջանի հետ (Տավուշի անկլավները եւ Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, փոխարենը ստանալ Արծվաշենը), 14.1%-ի համար այս տարբերակն ընդունելի է, իսկ 4.7%-ը դժվարացել է պատասխանել:

 

Հարցվածների 96.2%-ն անընդունելի համարում Սյունիքով անցնող միջանցքի զիջումը (Հայաստանի կողմից չվերահսկվող տարածք), 3.6%-ի համար ընդունելի է:

 

Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցմանը դեմ է 96.1%, 3.8%-ի համար դա ընդունելի տարբերակ է:

 

Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանում վերջին տարիներին (սահմանների) անվտանգությունը վատթարացել է. 2024 թվականի հոկտեմբերին այդպիսի կարծիք է հայտնել հարցվածների 53.4%-ը, 45.5%-ը չի համարել, որ անվտանգությունը ՀՀ սահմանին վատթարացել է, իսկ 1.2%-ը դժվարացել է պատասխանել: 2025 թվականի փետրվարին նույն հարցի վերաբերյալ դրական է պատասխանել հարցվածների 59.6%-ը, 38.7%-ի կարծիքով սահմանին անվտանգ է, դժվարացել է պատասխանել 1.6%-ը:

 

Հարցմանը մասնակցած 65.1%-ը 2024 թվականի փետրվարին համարել է, որ առաջիկա 6 ամսում հնարավոր է պատերազմ սկսի, 26.0%-ը հավանական չի համարել, իսկ 8.8%-ը դժվարացել է պատասխանել: Նույն հարցի վերաբերյալ 2025-ի փետրվարին դրական է պատասխանել 42.0%-ը, բացասական՝ 54.1%, դժվարացել է պատասխանել 4.0%-ը:

 

Ըստ հետազոտության արդյունքների՝ 2024-ի փետրվարին հարցվածների 21.1%-ը համարել է, որ Հայաստանը հիմա պատրաստ է նոր պատերազմի, 63.5%-ի կարծիքով՝ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, 15.5%-ը դժվարացել է պատասխանել: Մեկ տարի անց՝ 2025-ի փետրվարին Հայաստանը պատրա՞ստ է նոր պատերազմի հարցին դրական է պատասխանել հարցվածների 20.8%-ը, բացասական՝ 75.0%-ը, դժվարացել է պատասխանել՝ 4.3%-ը:

 

Մոտ ապագայում նոր պատերազմի դեպքում հայաստանցիների մեծ մասը ինչպես՞ կվարվի հարցին հարցվածների 21.9%-ը պատասխանել է՝ «ընտանիքներին կվերցնի եւ կգնա ապահով երկիր», 9.8%-ը պատասխանել է, որ «ընտանիքներին կտեղափոխի ապահով երկիր, իսկ տղամարդիկ կմնան կպայքարեն», 60.1%-ը «ընտանիքներով կմնա Հայաստանում եւ կպայքարի հանուն հայրենիքի», իսկ 4.3% եւ 4.1% դժվարացել է պատասխանել կամ այլ պատասխան է տվել:

 

Հարցումն իրականացվել է պլանշետների միջոցով հեռախոսային հարցման մեթոդով (Computer-Assisted Telephone Interviewing, CATI): Կիրառվել է պատահական ընտրանք, որի համար հիմք է հանդիսացել պատահականորեն գեներացված հեռախոսահամարների բազան: Հարցումն իրականացվել է 18 և ավելի տարեկան, հայերենին տիրապետող ՀՀ բնակիչների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին