ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա - Mediamax.am

200 դիտում

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա


Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում տեղի կունենա գալա-համերգ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համերգը կրելու է «Une vie d'amour» («Սիրով լի կյանք») անվանումը:

 

Ազնավուրի երաժշտական ժառանգությունը կներկայացնի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

 

Մենակատարներն են Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Գուրգեն Բավեյանը և Ժյուլ Գրիզոն:

 

Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։

 

Միջոցառումն կանցկացվի ՀՀ կառավարության կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին