Մոսկվայում կայացել է Հեյդար Ալիեւի հուշարձանի հիմնարկեքը - Mediamax.am

529 դիտում

Մոսկվայում կայացել է Հեյդար Ալիեւի հուշարձանի հիմնարկեքը


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այսօր մասնակցել է Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի հիմնարկեքի արարողությանը։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ադրբեջանի դեսպանատան հարեւանությամբ գտնվող պուրակում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են նաեւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը եւ Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Սավելեւը։

 

«Անցյալ տարի նշվեց Խորհրդային Միության ամենահավակնոտ շինարարական նախագծերից մեկի՝ Բայկալ-Ամուրի մայրուղու (ԲԱՄ) շինարարության մեկնարկի 50 տարին: ԲԱՄ-ի շինարարների համայնքն խնդրել էր կանգնեցնել այդ նախագծի գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Հեյդար Ալիեւի հուշարձանը։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը եւ «Ռուսական երկաթուղիները» ակտիվորեն աջակցել են այս խնդրանքին: Եվ այսօր ես որոշում եմ ստորագրել այստեղ Հեյդար Ալիեւի հուշարձանը կառուցելու մասին»,- ասել է Սոբյանինը։

 

Վիտալի Սավելեւը նշել է, որ Հեյդար Ալիեւն իր անունը «ոսկե տառերով» գրել է ԲԱՄ-ի ստեղծման պատմության մեջ։

 

«Նա ոչ միայն վերահսկում էր շինարարությունը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի անունից, այլեւ ապրում էր դրանով»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին