Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվել է մինչեւ նոյեմբերի 1-ը։
«ID քարտ ստանալու հետ կապված հերթը մինչեւ հունիս ամիսն է։ Որոշում ենք կայացրել այս տարվա համար հայտարարագրման վերջնաժամկետ բոլորի համար սահմանել նոյեմբերի 1-ը»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետ էր սահմանվել 2025-ի մայիսի 1-ը ներառյալ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: