Երեւան: Մեդիամաքս: 2024 թվականին Հայաստանում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների ընդհանուր թիվը կազմել է 208՝ 2023 թվականի 200-ի դիմաց։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2024թ․ տարեկան զեկույցում նշվում է, որ նախորդ տարի լրագրողների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 15 դեպք (24 տուժող), 71 տարատեսակ այլ ճնշում, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 122 խախտում։
«2024-ին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնություններ գրանցվել են հիմնականում երկրորդ եռամսյակում, երբ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատմանն ի պատասխան ընդդիմադիր ուժերը բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպում, եւ հենց այդ իրադարձությունները լուսաբանելիս՝ լրատվամիջոցների աշխատակիցները ենթարկվել են բռնությունների, մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների ու ճնշումների։ Միայն այդ ընթացքում լրագրողների իրավունքների այդպիսի խախտումների ընդհանուր թիվը հասել է 20-ի։ Դրանցից 13-ը տեղի է ունեցել իրավապահների, 7-ը՝ բողոքի ակցիաները կազմակերպող ընդդիմադիրների կամ նրանց աջակիցների գործողությունների ժամանակ»,- ասվում է զեկույցում:
2024 թվականին 7-ով ավելացել է նաեւ ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիվը՝ հասնելով 43-ի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: