ԵՄ աջակցությամբ մեկնարկել են ՀՀ-ում փախստականների կարիքներին ուղղված նոր ծրագրեր - Mediamax.am

265 դիտում

ԵՄ աջակցությամբ մեկնարկել են ՀՀ-ում փախստականների կարիքներին ուղղված նոր ծրագրեր


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը երեկ հայտարարել է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին։

ԵՄ կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագրերն աջակցում են մի շարք ոլորտներում առկա կարիքների հասցեագրմանը․

 

1․ «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրն ուղղված է տնտեսական ինտեգրման հնարավորությունների ստեղծմանը՝ բիզնես նախաձեռնությունների, հմտությունների զարգացման և աշխատանքի աջակցման միջոցով։ Հայկական Կարիտասի, Իմփաքթ Հաբ Երևանի և Իրիս Բիզնես Ինկուբատորի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել սկսնակ բիզնեսներին, գործող ձեռնարկություններին և ապահովել վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման հնարավորություններ:

 

2․ «Րայզ - Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրն ուղղված է տեղական սոցիալական պաշտպանության համակարգերի զորեղացմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության մեծացմանը։ Վորլդ Վիժըն Հայաստանի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված են  փախստականների և խոցելի խմբերի կենսական սոցիալական կարիքների լուծմանը։

 

3․ «Մարդու իրավունքեր փասխստականներին համար և փախստականների հետ» ծրագրիրն ուղղված է փախստականների զորեղացմանը՝ իրենց իրավունքների մասին իմացության բարձրացման, առկա խնդիրների լուծմանն գործում աջակցության, ինչպես նաև իրենց իրավունքների և առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլիցիայի և Քոմիթ Գլոբալ կազմակերպության կողմից:

Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու նպատակով

 

Ծրագրերի մեկնարկի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուն ընդգծել է ԵՄ մոտեցումը՝ հասցեագրելու ինչպես  հրատապ կարիքները, այպես էլ նպաստելու փախստականների ինտեգրմանը․ «Մեր ընդհանուր նպատակն է ոչ միայն աշխատել հրատապ կարիքների լուծման ուղղությամբ, այլև՝ աջակցել փաստականներին և նրանց ընդունած համայնքներին՝ ապահովելու դիմակայուն և ներառական միջավայր բոլորի համար»:

 

Փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին համահունչ՝  2024 թվականին ԵՄ-ն 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել Հայաստանի կառավարությանը։  Եվս 25 միլիոն եվրո  աջակցություն նախատեսված է 2025 թվականին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին